Հինգշաբթի, 25.04.2024, 03:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Արաքս». Սպահանի առաջնորդարանը հաստատում է սրբապատկերների թալանման լուրը
22:10
«Արաքս». Սպահանի առաջնորդարանը հաստատում է սրբապատկերների թալանման լուրը
հինգ սրբապատկերներ
Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթը անդրադառնում է Սուրբ Ամենափրկիչ վանքից հայկական սրբապատկերների գաղության փաստին եւ մանրամասնում, որ հունիսի 12-ին, Լոնդոնում երկու անհայտ հայ անձինք փորձել են վաճառքի հանել հայկական թանգարանային հինգ սրբապատկերները՝

«Սուրբ թաղումն Տիառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Սարգիս Պիծակ, 1329թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.

«Վերնայտուն», (Ոտնալվա) Կիրակոս Սյունեցի, 1300թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.

«Հոգիգալուստ», Կիրակոս Սյունեցի, 1330թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.

«Ավետարանիչ», Սարգիս Աբեղա, 1600թ. թղթի վրա, չափսը՝ 18/25 սմ.

«Ավետարանիչ», Հակոբ Ջուղայեցի, 1607թ. թղթի վրա, չափսը՝ 18/25 սմ, ու նաեւ կտավի վրա երկու յուղաներկ նկարչություններ:

«Հարցի մանրամասը պարզելու համար, թերթի խմբագրությունը կապ հաստատեց Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի հետ, մեր հարցումին ի պատասխան առաջնորդարանի գրասենյակի պատասխանատու Բարթուխ Բաղումյանը հաստատելով սրբապատկերների թալանի լուրն ասաց. «Այո, լուրը ճիշտ է, հաստատում ենք»:

Բաղումյանն, իհարկե, չկարողացավ հստակեցնել յուղաներկ նկարչությունների պարագան. «Դրանց մասին դեռ հստակ բան չենք կարող ասել» եւ ավելացրեց նաեւ, որ հարցը հետեւում են եւ, ի զարմանս մեզ, շեշտեց, որ «անպայման սրբաապատկերները վերդարձվելու են»:

Նկատի ունենալով, որ սա քանիերորդ անգամն է ինչ թալանի է ենթարկվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը, հարց է առաջանում.

Ինչո՞ւ, երեք շաբաթ դեպքից հետո, լուրի մասին դեռ լուռ են մնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը, հակառակ նրան որ հունիսի 13-ին արդեն իսկ իրենց տեղեկացվել էր այդ մասին: Չէ որ լռությունն ինքնին թալանին մեղսակցել է նշանակում:

Արդյո՞ք ոստիկանությունն հարցից տեղյակ է: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ:

Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, եթե իհարկե դա հայտնի է Սպահանի Հայոց թեմի պատասխանատուներին»,- գրում է պարբերականը:


Աղբյուր`http://news.am/arm/news/67164.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 761 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0