Ուրբաթ, 19.04.2024, 23:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Ararat 94 (տեսանյութ)
18:26
Ararat 94 (տեսանյութ)
 Ararat 94
"Երազանքս Շառլ Ազնավուրի հետ երգելն է”

Անունս Ռոբերտ է, ազգանունս` Ներկարարյան, նույն ինքը` Ararat94: Մարդիկ ինձ թող այսպես էլ իմանան:

Բուբայի (Booba), 2 Pac-ի, Biggy-ի երգերը լսելով եմ մեծացել, բայց ամենաշատը ֆրանսիական ռեփն եմ սիրում, թեեւ չեմ ուզում նմանակել:

Գրել ու կարդալ հայերեն չգիտեմ. 8 տարեկանից Փարիզում եմ: Հիմա 26 տարեկան եմ:

Դժվար տարիներ եմ Փարիզում ապրել: Անգամ անունս այնտեղից է գալիս. 94-րդ թաղամասում եմ ապրում, դրա համար էլ անունս Ararat94 է:

Ես դեռ մեծ համերգներ չեմ ունեցել, եղել են փոքրիկ ելույթներ:

Զգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, նոր շատ ծրագրեր ունեմ:

Էլի հետ կգամ. ինձ թվում է` հարկ կլինի անպայման:

Ընկեր ունեի, ումից էլ ամեն ինչ սկսվեց: Ինքը rap էր կարդում եւ DJ էր:

Թմրանյութերի կողքին եմ մեծացել` վատ թաղամասում, բայց չեմ օգտագործում: Ստեղծագործ մարդը թմրանյութերից չի ոգեշնչվում: Պետք է ներքուստ տաղանդավոր լինել:

Ժամանակին փորձել եմ, բայց դա երբեք չի դարձել սովորություն:

Ի դեպ, վերջին անգամ Երեւանում ձմռանն եմ եղել:

Լսում եմ նաեւ "Ապե ջան” խմբին. լավն են, հավանում եմ:

Խուլիգանական միջավայրում եմ մեծացել, բայց ինձ թվում է` դա կյանքի դպրոց է եղել:

Ծնողներս Ֆրանսիայում են, բայց բարեկամներիցս շատերը տարբեր երկրներում են:

Կեսը ֆրանսերեն, կեսը հայերեն երգ ենք ձայնագրել Միշոյի հետ: "Je viens de Yerevan”-ի /"Ես Երեւանից եմ”/ տեսահոլովակն էլ շուտով կլինի:

Հայաստանն ինձ ճանաչում տվեց, Միշոյի եւ Սերժոյի հետ համագործակցեցի, մարդիկ իմացան` ով ա Ararat94-ը: Ջերմություն տեսա մարդկանց մեջ:

Ձայնասկավառակն այստեղ ենք ձայնագրում: Այն կթողարկվի Հայաստանում, կտարածվի նաեւ Եվրոպայում:

Ղարաբաղում երբեք չեմ եղել, բայց ցանկություն կա:

Ճանաչել պետք է ամբողջ հայրենիքը, ուղղակի դժվար է միանգամից դա անել:

Միշոյի հետ "Գազ տուր քոնը” հիթն եմ կատարել, որն իր ալբոմում կա, եւ իմ նոր ալբոմի մեջ էլ կլինի: Միգուցե Միշոյի ու Սերժոյի հետ էլի երգեր ձայնագրեմ, ապագան ցույց կտա:

Յոթ տարի է` երգում եմ: Համալսարան չեմ ավարտել.  դպրոցի տարիներից աշխատել եմ: Ֆրանսերեն չգիտեի… Շատ դժվար էր այդ տարիներին:

Նոր տեսահոլովակս "Jeune, jeune” երգի հիման վրա է: Անունը ֆրանսերենից թարգմանաբար երիտասարդություն է նշանակում:

Շատ ուրախ եմ, որ այն կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ թե Հայաստանում, եւ թե Ֆրանսիայում: Եթե հավանում եք իմ աշխարհը, միացեք իմ ֆան-էջին:

Ոգեշնչվում եմ մարդկանցից, նրանք են ռեփը: Իմ գործերի թեմաները տարբեր են` քաղաքական, պարային, սիրային:  Մի խոսքով, ամեն ինչ. ռեփը կյանքն ա բնութագրում:

Չէի սպասում, որ տեսահոլովակս այդքան կսիրվի եւ կտարածվի:

Պետք է նաեւ շնորհակալություն հայտնեմ տեսահոլովակում նկարահանված մոդելներին. շատ գեղեցիկ են:

Ջան, Վահան Ստեփանյան ջան:), հրաշալի տեսահոլովակ է նկարել Սերժոյի եւ ինձ համար: Բոլորը "Jeune, Jeune”-ն են լսում:

Ռաբիս երբեք չեմ կարող լսել: Ով լսում է` խնդրեմ, բայց ես` No:), հարգում եմ, բայց ամեն "մյուզիք” իր ունկնդիրն ունի: Ես ֆրանսերեն ռեփ եմ լսում:

Սահման բառը երաժշտության մեջ գոյություն չունի. ամեն օր բացի  ռեփից լսում եմ ամեն ինչ, սիրում եմ Reggae, Ragga, Hip Hop, House:

Վերադառնում եմ Փարիզ օգոստոսի 11-ին: 3 ամիս է` այստեղ եմ, բայց շատ բան ինձ տվեց այս ժամանակահատվածը: Սփյուռքի հայերն էլ են սկսում լսել իմ ռեփը:

Տուն եմ համարում  ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ֆրանսիան:


Րոպեներն անգամ կարեւոր են կյանքում:

Ցուցակով ապրել չեմ սիրում, բայց նպատակներ շատ ունեմ:

Ու իհարկե, շատ կուզեի երկրորդ կեսս հայ լիներ, բայց ազգությունը կապ չունի:

Փող դեռեւս չեմ վաստակում, բայց թողարկվող ալբոմից ակնկալիքներ ունեմ:

Քյարթու աղջիկ չեմ ուզում. պետք է ազատ լինի:

Եվ իմ սիրտն ազատ է:):

Օգոստոսի 16-ին էլ ծնունդս է:

Ֆրանսիական շանսոն եւ ռեփ: Ամենամեծ նպատակս Շառլ Ազնավուրի հետ հանդես գալն է: Ինքը շանսոն երգի, ես ռեփ կարդամ սիրո թեմայով: Գուցե մի օր համաձայնի: Ւրեն երբեւէ չեմ հանդիպել, ուզում եմ նամակ գրել ալբոմիս թողարկվելուց հետո:

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/  եւ Ararat94-ի  անձնական արխիվից



Աղբյուր`http://www.bravo.am/news/ararat-94/





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 808 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ararat 94 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0