Շաբաթ, 20.04.2024, 17:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Արցախի «Մրակաց» երգչախումբը`Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Երգող աշխարհ» փառատոնի մասնակից
14:54
Արցախի «Մրակաց» երգչախումբը`Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Երգող աշխարհ» փառատոնի մասնակից
Սանկտ Պետերբուրգ
Հուլիս 29-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում գտնվող Սուրբ Պողոս եւ Պետրոս տաճարում տեղի ունեցավ «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի 9 - րդ միջազգային փառատոնի եւ դրա շրջանակներում անցկացվող երգչախմբային կոլեկտիվների ու վոկալ համույթների 7-րդ միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր բացումը: Փառատոնի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ գալա- համերգ, որն սկսվեց «Երգող աշխարհ» փառատոնի հիմնի կատարմամբ, որին ձայնակցում էին փառատոնի մասնակից խմբերի բոլոր երգիչները: Նշենք, որ ինքնաթիռի ուշ ժամանման պատճառով փառատոնին մասնակցելու հրավեր ստացած Արցախի երգչախմբային արվեստի լավագույն խմբերից մեկը' Ստեփանակերտի «Մրակաց» պետական կամերային երգչախումբը, չմասնակցեց փառատոնի բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից,

երգարվեստի միջազգային տոնին մասնակցելու համար Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են ժամանել աշխարհի քսանվեց երկրների երգչախմբային արվեստի եւ վոկալ համույթների 40 պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբեր:Ասենք, որ «Մրակաց» երգչախումբն օգոստոսի 2 - 3 -ին կմասնակցի փառատոնի շրջանակներում անցկացվող երգչախմբային կոլեկտիվների եւ վոկալ համույթների 7-րդ միջազգային մրցանակաբաշխությանը: Փառատոնի ծրագրի համաձայն' արցախցիները ելույթներով հանդես կգան քաղաքի լավագույն համերգասրահներում, հանդիպում կունենան տեղի հայ համայնքի անդամների հետ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660026/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 572 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Մրակաց» երգչախումբ, Սանկտ Պետերբուրգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Birdie   (11.09.2012 14:44) [Նյութ]
The honesty of your psitong is there for all to see

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0