Չորեքշաբթի, 24.04.2024, 11:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Արցախի թեմը պատասխանել է Գանձասարի պարսպի երեսպատման բողոքին
10:24
Արցախի թեմը պատասխանել է Գանձասարի պարսպի երեսպատման բողոքին
Արցախի թեմ
Գանձասարի վանքի պարսպի երեսպատման աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին սոցիալական ցանցերում և մամուլում ծայր առած քննարկումների ու մտահոգությունների առիթով Արցախի թեմը հայտարարում է, որ հուլիսի 8-ին խնդրո առարկայի շուրջ վերսկսվել են հավելյալ խորհրդակցություններ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և Արցախի Հանրապետության իշխանությունների ու ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության միջև: Համակողմանի քննարկումների արդյունքների և ընդունված որոշման մասին կհաղորդվի հաջորդիվ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net ը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` ռուսաստանաբնակ մեծահարուստ Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «պարսպապատումը թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»: Սարգսյանի խոսքերով վարչությունը զբաղվում է այդ հարցի կարգավորմամբ, որովհետև երեսպատումն անօրինական է արվում և նույնիսկ կարող է խոչնդոտ հանդիսանալ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու համար:Գանձասարի վանական համալիրը շրջափակող պարսպապատերի երեսպատման մասին աղմուկը սկսել է Facebook սոցիալական ցանցում այդ գործընթացը փաստող նկարների տեղադրումից հետո և տարածվել է բլոգերների շրջանակներում: Այն արվեստասերների շրջանակներում արժանացել է բազմաթիվ դժգոհությունների և բացասական կարծիքների: Facebook-ում կա նաև հարցում, որտեղ երկու օրերի ընթացքում 1090 մարդ դեմ է արտահայտվել պարսպի երեսպատմանը, իսկ 11 մարդ` կողմ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74083/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 588 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0