Երեքշաբթի, 19.03.2024, 12:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Արցախում մտադիր են առանձնահատուկ ուշադրություն դարձնել արվեստի զարգացմանը
10:19
Արցախում մտադիր են առանձնահատուկ ուշադրություն դարձնել արվեստի զարգացմանը
Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների` Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես` հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է և հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարևոր գործոններից մեկը:

Հանդիպմանը ներկա էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73978/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 592 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0