Ուրբաթ, 29.03.2024, 10:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Արցախում տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
15:22
Արցախում տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը
Արցախի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց եւ ողջույնի խոսք հղեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն իր ողջույնի խոսքում ասաց.

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում:

Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարեւոր ու խորհրդանշական մի միջոցառման: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ:

Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաեւ այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարեւորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության եւս մեկ դրսեւորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ եւ ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:

Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը:

5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»:

Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:


Աղբյուր`http://hayernaysor.am/1312276585





Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 605 | Ավելացրեց: admin | Տեգեր: Համահայկական 5-րդ խաղեր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0