Երեքշաբթի, 23.04.2024, 15:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան ավարտական վկայականներ
20:53
«Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան ավարտական վկայականներ
Արեւածաղիկ
«Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի պատանի լրագրողների 12-րդ սերունդը այսօր` հուլիսի 7-ին, ստացավ ավարտական վկայականներ:

«Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված արարողությանը ներկա էին «Հույսի Կամուրջ»-ի տնօրեն Սուսաննա Թադեւոսյանը, ամսաթերթի խմբագրակազմը, լրագրության ուսուցչուհի Նունե Ալեքսանյանը, խմբագիր Զառա Բաթոյանը, նախկին եւ ներկա սերնդի պատանի լրագրողները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ներկայացվեց նաեւ տեսանյութ` նվիրված ամսագրի տասնամյակին: Նշվեց, որ արդեն 12 տարի է, ինչ «Արեւածաղիկը» կրթում եւ դաստիարակում է ապագա փորձառու լրագրողների՝ կազմակերպելով լրագրության անվճար դասընթացներ: Ամսագիրը հրատարակվում է «Օքսֆամ» Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ պատանիների կողմից եւ որդեգրել է «Հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսը:

«Երբ ասում են «12-րդ սերունդ», մտովի ետ եմ գնում դեպի «Արեւածաղիկի» ստեղծումը: Այն արդեն կրթել է 120-ից ավելի պատանիների, որոնցից շատերն այսօր դարձել են հմուտ լրագրողներ։ Իսկ նրանք, ովքեր չեն ընտրել այդ ուղին, համենայնդեպս պահպանել են այն մարդկային արժեքները, որոնք ստացել են «Արեւածաղկից»,- նշեց Սուսաննա Թադեւոսյանը:

«Արեւածաղիկը» շատ բան տվեց ինձ, դարձրեց ավելի նպատակասլաց, եւ ես հաստատ որոշել եմ, որ ընտրելու եմ լրագրությունը որպես մասնագիտություն»,- խոստովանեց պատանի լրագրող Ռոզա Գրիգորյանը:


Աղբյուր`http://nt.am/news.php?p=1&c=c&h=1&l=l1&?p=1&c=c&t=0&r=0&year=2011&month=07&day=07&shownews=1047587&LangID=4#1047587

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 854 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0