Շաբաթ, 20.04.2024, 08:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը կմեկնարկի օգոստոսի 1-ին
18:11
«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը կմեկնարկի օգոստոսի 1-ին
Արի տուն
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, արդեն հաստատվել է մասնակիցների ցուցակը: Օգոստոսի 1-ին Հայաստան կժամանեն 13-20 տարեկան 171 պատանիներ ու երիտասարդներ: Մասնակիցների մեծ խումբ է ժամանելու Հոլանդիայից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Սիրիայից, Եգիպտոսից եւ այլն: Ընդհանուր թվով մասնակիցներ կլինեն 15 երկրներից:

Ա. Մխիթարյանը նշեց, որ նրանց հագեցած օրեր են սպասվում: «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները կլինեն Երեւանի մի քանի թանգարաններում, Կենդանաբանական այգում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հաղթանակի զբոսայգում: Նախատեսվում է, որ մասնակիցները կլինեն որեւէ բուհում կամ վիրտուալ համալսարանում, զորամասում: Մայրաքաղաքից դուրս նրանք կայցելեն Գառնի, Գեղարդ, Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Սարդարապատ, Սեւան, Խոր վիրապ, Նորավանք եւ այլն: Այնուհետեւ նրանք' իրենց հյուրընկալած ընտանիքի երեխայի հետ կլինեն Աղվերանում կազմակերպված ճամբարում:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցել են 82, երկրորդին' 73, երրորդին' 80, չորրորդին' 173 պատանիներ եւ երիտասարդներ: Ա. Մխիթարյանը նշեց, որ ամառվա շրջանում ակտիվանում է մասնակցությունը, եւ համեմատաբար ավելի մեծ թվով պատանիներ եւ երիտասարդներ են գալիս:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659466/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 762 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արի տուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0