Շաբաթ, 27.04.2024, 00:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Արման Ավետիսյանի իրարամերժ կարծիքները գյումրեցիների և Մինաս Ավետիսյանի որմնանկարների մասին
19:27
Արման Ավետիսյանի իրարամերժ կարծիքները գյումրեցիների և Մինաս Ավետիսյանի որմնանկարների մասին
Արման ԱվետիսյանՄամուլը լայնորեն լուսաբանեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի և Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանի հունիսի 14-ին, Երևանում, լրագրողների հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ Արման Ավետիսյանը քննադատելով գյումրեցիներին ասել է. «Ես իրենց հետ պայմանավորվածություն չունեմ: Ես ունեմ պարտավորվածություններ, պայմանագիր և Կառավարության որոշում: Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը: Իրենք ֆաշիստի դեմք են ընդունում, ասում ես այս նկարը փչանում է, թողեք տանենք, ասում են' չէ, ֆաշիստական գործողություն են ցուցաբերում: Նման դաժանություն հանված որմնանկարի, արվեստի գործի նկատմամբ ես չեմ տեսել»:

Մեր` www.shirakcentre.org վեբ կայքին են փոխանցել հետաքրքրաշարժ մի շարք տեսանյութեր, որոնցից մեկը նկարահանված 2011 թ. հունվարի 25-ին, այսինքն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011, 500 – Ա Մինասի որմնանկարները Գյումրուց տեղափոխելու որոշումից դեռևս երկու ամիս առաջ, ուր Արման Ավետիսյանը Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանի հետ հանդիպելուց հետո, քաղաքապետարանի նոր շենքի նախասրահում տված իր հարցազրույցում խոսում է Մինասի որմնանկարները Գյումրիում պահպանելու կարևորության մասին (http://www.youtube.com/watch?v=vSw3LcKVlLI):

Երկրորդ տեսանյութն այն մասին է, թե ինչպես հունիսի 8-ին Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն իրականացնելուց հետո, դրանք փաթաթված վիճակում տեղափոխվեցին պահեստ, որի դռները «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը իր ձեռքով կողպեց: Այնուհետև, նկարչի որդու` Արման Ավետիսյանի խնդրանքով և այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ փականը գաղտագողի չի բացվի և նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար, Վահան Թումասյանը բանալիներից մեկը տվեց նրան: Սակայն խոստումը դրժվեց և մեկ օր անց որմնանկարները գաղտագողի և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխեցին Երևան:

( http://shirakcentre.org/hy/component/videoflow/?task=play&id=72&sl=latest )


Եվ, ի պատասխան ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարության այյն պնդումների, թե Գյումրիում ընդամենը մի քանիսն են որմնանկարների տեղափոխման դեմ բողոքողները, ներկայացնում ենք ևս երկու տեսանյութ, որոնցում որմնանկարների տեղափոխման մասին կարծիքներ են հայտնում շարքային քաղաքացիները:

( http://www.youtube.com/user/shirakcentre/#p/u/0/tQ8bgJO5EmI )
(http://www.youtube.com/user/shirakcentre/#p/u/1/41ZWDrPOiX0 )

Հ.Գ. Ավելացնենք, որ այս պահի դրությամբ «Շիրակ կենտրոնի» գրասենյակում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Գյումրիից տարված «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները հետ վերադարձնելու պահանջով արդեն իսկ առկա է ութ հարյուր քաղաքացիների ստորագրություններ, որոնք պարբերաբար տեղադրվում են www.facebook.com սոցիալական ցանցի «Պահանջում ենք վերադարձնել որմնանկարները» (http://www.facebook.com/home.php?sk=group_216240328407274&ap=1 ) խմբի էջում:

Ստորագրահավաքը շարունակվում է:


«Շիրակ կենտրոն» ՀԿ

 
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_23590.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 712 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0