Շաբաթ, 20.04.2024, 03:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Արմեն Ջիգարխանյան. կինոյի լեգենդը
17:47
Արմեն Ջիգարխանյան. կինոյի լեգենդը
 Արմեն Ջիգարխանյան
«Երբ չեմ խաղում, մշտական գլխացավեր ունեմ:
Այժմ էլ գլուխս սաստիկ ցավում է»:
Արմեն Ջիգարխանյան

Համաշխարհային կինոմատոգրաֆիայի բնագավառում ռեկորդային թվով դերեր կերտած Արմեն Ջիգարխանյանն այսօր էլ նախանձելի եռանդով շարունակում է իր բեղուն գործունեությունը: Նա իրեն բազմիցս ներկայացրել է` որպես զտարյուն հայ, որը քաջ գիտի և սիրում է իր ժողովրդի պատմությունն ու արվեստը` բարձր գնահատելով ազգային ինքնագիտակցության առկայությունը` յուրաքանչյուր անձի խառնվածքում:

Արվեստագետը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում: Փոքր հասակից նրան դաստիարակել է խորթ հայրը, որը խոհեմ և խելացի անձ էր: Համաձայն կենսագիրների` մանկության տարիներից ի վեր Արմենը երազել է դերասան դառնալ, ինչի պատճառը, հավանաբար, թատերասեր մայրն էր, որն իր զավակի հետ ոչ մի ներկայացում բաց չէր թողնում:

Ուստի, դպրոցն ավարտելուց հետո Արմենը որոշում է կայացնել դերասանի մասնագիտությունն ընտրել, 1953 թվականին մեկնում է Մոսկվա` ГИТИС ընդունվելու նպատակով, սակայն ձախողվում է խիստ արտահայտված հայկական ակցենտի պատճառով: Արմենը վրդովված վերադառնում է հայրենիք` սկսելով աշխատել Երևանի կինոստուդիայում` որպես լուսավորող, միաժամանակ պատրաստվելով ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Նրան հաջողվում է, և նա շուտով հայտնվում է տաղանդաշատ Գուլակյանի խմբում: Աչքի ընկնելով իր ուրույն կերպարով, ձայնով ու բնատուր տաղանդով` Արմենը ստանձնում է գլխավոր դերերը ամենատարբեր ներկայացումներում:

1967 թվականին Ջիգարխանյանը Երևանից հեռանում է Մոսկվա` նորանոր հաջողված դերեր խաղալով Էֆրոսի ղեկավարած ռուսական թատրոնում:

Բազմաշնորհ արվեստագետը հեղինակել է նաև հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, ձայնավորել է սիրված մուլտֆիլմերի հերոսներին և այլն: Հայ հանդիսատեսի բոլոր սերունդները մեծ վարպետին առավել ճանաչում են կինոյում իր կերտած դերերով, որոնք թիվն անցնում է 300-ից: Դրանց շարքում են «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Ռուսական կայսրության թագը կամ նորից անորսալիները», «Անորսալիների նոր արկածները», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից», «Հուսո աստղ», «Արևիկ», «Թեհրան-43», «Գիքոր», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Օտար խաղեր» և բազում այլ ֆիլմերում:

Այժմ Արմեն Ջիգարխանյանն ունի սեփական թատրոնը Մոսկվայում, նաև զբաղվում է պրոդյուսերական ու ռեժիսորական աշխատանքներով. երբեմն` որպես դերասան, հայտնվելով ռուսական արդի ֆիլմերում:


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/343-armen-jigarkhanyan

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 796 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմեն Ջիգարխանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0