Հինգշաբթի, 28.03.2024, 18:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » «Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան
18:28
«Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան
 Էդգար Ռոստոմյան
«Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան

Վերջին երկու ամիսներին «Արմենոիդսը» համերգային լուրջ գործունեություն է ծավալում՝ համերգային ստեղծագործություններ, անձնակազմի վերամիավորում, մենահամերգ՝ թմրամոլության դեմ պայքարի շրջանակում: Ներկայացնելով խմբի գործունեությունը՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը:

Նրա խոսքով, ներկայիս փուլում խմբի ամենամեծ ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ խմբին է վստահվել օգոստոսի 13-ին Համահայկական խաղերի արարողության բեմական ներկայացումն ու երաժշտության 70 տոկոսի գործիքավորումը:

«Դա բավական լուրջ ռևոլյուցիոն քայլ է հայկական նվագարանները նորագույն երաժշտական տեխնոլոգիաներով ներկայացնելու առումով, քանի որ մեր ազգային նվագարանները մինչ այդ երաժշտական նման ձևավորմամբ չեն ներկայացվել»,- հայտնեց Է. Ռոստոմյանը՝ նշելով, որ օգոստոսի 21-ին արարողության փակմանը ևս «Արմենոիդսը» հանդես կգա համերգային ծրագրով:

«Խումբը 5 ստեղծագործություն է ձայնագրել, որոնց պրեմիերան տեղի կունենա Համահայկական խաղերի ընթացքում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ խումբը կկատարի պարային-խորեոգրաֆիկ ստեղծագործություններ՝ սիմվոլներով հագեցած: Միջոցառման շրջանակում հանդես կգան Սամվել Սարյանը, հատուկ Լիբանանից հրավիրված դի-ջեյ Սիրուջ Բաղդասարյանը, խմբի այլ անդամներ՝ Rooben-ը, DJ Tairoff-ը, Մադլեն Ասրյանը:

Խոսելով խմբի անելիքներից՝ Է.Ռոստոմյանը տեղեկացրեց, որ «Արմենոիդսը» Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ին՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Բացի «Արմենոիդսից»՝ Շվեյցարիա կմեկնի նաև Մնջախաղի պետական թատրոնը, որի հետ համատեղ խումբը օգոստոսի 26-ին հանդես կգա ելույթով, իսկ օգոստոսի 27-ին խումբը մեծ մենահամերգ կունենա Ցյուրիխի ակումբներից մեկում:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28705.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 573 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդգար Ռոստոմյան, Armenian Festival Zurich, Շվեյցարիա, «Արմենոիդսը» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0