Ուրբաթ, 29.03.2024, 04:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » «Արմմոնոն»՝ անմխիթար շենքում
18:27
«Արմմոնոն»՝ անմխիթար շենքում
Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացում կարելի է դիտել տարվա միայն չորս ամիսներին՝ հունիսից սեպտեմբեր, իսկ պատճառը թատրոնի շենքի անմխիթար վիճակն է: Բավականություն ստանալու համար թատրոն հաճախած հանդիսատեսը գարնանը երկու ժամ մնալով դրամատիկականում, այնտեղից դուրս է գալիս կամ գրիպով հիվանդացած կամ էլ, լավագույն դեպքում, դողալով: 1950-ականներին կառուցված, իսկ վերջին անգամ շուրջ 40 տարի առաջ վերանորոգված շենքը ենթակա է հիմնանորոգման: Շարքից դուրս են եկել ոչ միայն նստելատեղերը, այլեւ ջրատար, ջրահեռացման խողովակները, էլեկտրական գծերը: Ահա այսպիսի պայմաններում է Ստեփանակերտի դրամատիկականը այս օրերին հյուրընկալել «Արմմոնո» միջազգային փառատոնի մասնակիցներին, որը, ի դեպ, առաջին անգամ է անցկացվում Արցախում: Փառատոնի բացումն Արցախում ազդարարած ՀՀ վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանն իր դերասանական ուղին սկսել է հենց Արցախի դրամատիկականից: «Նոր ավարտած երիտասարդ՝ եկել եմ այս թատրոն, կայացել եմ որպես թատրոնի դերասան»,- ասում է Ս. Բաղինյանը: Փառատոնի բացմանը, ողջունելով հյուրերին, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հույս է հայտնել, որ սա, հավանաբար, կլինի վերջին փառատոնը, որ անց է կացվում այս անմխիթար դահլիճում: Թե շենքային վատ պայմաններն էին պատճառը, թե «մոնո» ներկայացման դեռեւս փոքր- ինչ խորթ լինելը արցախյան հանդիսատեսին՝ դահլիճում չկար մարդկանց այն քանակը, որը պետք է լիներ մշակույթ սիրող ու գնահատող մեր ազգի պարագայում: Այդ պատճառով որոշվեց հայտարարել «մուտքն ազատ», մինչդեռ նախատեսվում էր փառատոնից ստացվելիք հասույթը եւս ուղղել թատրոնի շենքի վերանորոգմանը: «Հուրախություն բոլորիս՝ պիտի ասել, որ չնայած նախկինում էլ մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով խոստումներ են տվել, որ կվերանորոգվի շենքը, թվում է, թե վերջնական լուծումը պիտի լինի, այսինքն՝ 2012 թվականին իրոք կսկսվեն շենքի հիմնանորոգման աշխատանքները»,- հուսով է Ստեփանակերտի պետական դրամատիկականի տնօրեն Կոմիտաս Դանիելյանը: Իսկ հույս ունի, որովհետեւ խոստացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ այս տարի Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին մի խումբ փափազյանցիների հետ ունեցած հանդիպմանը: Սակայն ո՞րն է ավելի նպատակահարմար. հիմնանորոգե՞լ, թե՞ կառուցել նոր շենք. այս հարցում Ստեփանակերտի դրամատիկականի տնօրենը մի կարծիք ունի. նորոգել՝ պահպանելով շենքի արտաքին դեմքը, քանի որ ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել այսպիսի կառույցից, քանդել նման ճարտարապետական գործը: Զարդաքանդակները, որ մի առանձին շուք են հաղորդում խունացած պատերին, խոսում են ճարտարապետի նուրբ ճաշակի մասին, որը, ի դեպ, կին է եղել: Սակայն շենքային պայմանները թատրոնի միակ խնդիրը չեն: Թատերախումբը չունի միջին սերունդ՝ պայմանավորված պատերազմական պայմաններով, թե այլ, համենայնդեպս համալրում չի կատարվել, ինչը դժվարություններ է առաջացնում որոշ ներկայացումների ժամանակ: Ինչպես տեղեկացրեց Կոմիտաս Դանիելյանը, այս տարի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ Արցախում կբացվի թատերական կուրս, որտեղ կպատրաստվեն ապագա դերասաններ:
 
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96105/view

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 816 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահրամ Փափազյանի անվան պետական դրամ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0