Շաբաթ, 20.04.2024, 00:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Արշիլ Գորկու նկարները` Մայր Աթոռում
03:25
Արշիլ Գորկու նկարները` Մայր Աթոռում
Արշիլ Գորկու, նկարները
Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ» նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին` Սերգո Երիցյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, Ամենայն Հայոց Հայրապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջև մշակութային կապերը` այդպիսով նպաստելով եղբայրության և համագործակցության առավել ամրապնդմանը: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա` առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների և փորձի արդյունավետ փոխանակման:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության և ձեռք բերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Մայր Աթոռում իբրև պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր կցուցադրվեն Արշիլ Գորկու, ինչպես նաև ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/76362/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1142 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էջմիածին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատ, Արշիլ Գորկի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0