Ուրբաթ, 26.04.2024, 20:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2015 » Ապրիլ » 19 » «Արտ Ֆեստը» մշակութային միամսյակ հայտարարեց
20:32
«Արտ Ֆեստը» մշակութային միամսյակ հայտարարեց

Նարեկ Արշակյան«Արտ Ֆեստը»   ըստ էության  մշակութային միամսյակ հայտարարեց: Մայիսի 11-ից հունիսն 11-ը Երևանում սպասվում է իսկական մշակութային տոն, որը արդեն հասցրել է գրավել մշակութային գործիչների, երիտասարդ ստեղծագործողների ուշադրությունը: 

Խոսելով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի նպատակների և այս տարի փառատոնում տեղ գտած փոփոխությունների մասին փառատոնի պրոդյուսեր Նարեկ Արշակյանը նշեց.

««Արտ Ֆեստը»   օգնում է երիտասարդ, դեռևս  իրենց կայացման , և կարծում եմ կյանքի ամենակարևոր փուլում գտնվեղ երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու, արվեստի հանդեպ ունեցած մոտեցումներն արտահայտելու, կայանալու, ինչու չէ  նաև ծանոթանալու իրենց հասակակից  ստեղծագործողների և նրանց  աշխատանքների հետ:  Վստահ եմ, որ «Արտ Ֆեստը»  իր  անմիջական դրական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր մասնակցի ստեղծագործական ուղղու վրա, որովհետև շատերի  ճանապարհը  սկսվում է հենց «Արտ ֆեստ»-ից:                                              

Այս տարի փառատոնն իր մեջ ընդգրկեց նաև երգարվեստը, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստը, միանալով թատերական արվեստին, կինոարվեստին և կերպարվեստին: Մասնակիցների քանակը եթե համեմատելու լինենք  Արտ ֆեստ 2014-ի հետ, մոտ երկու անգամ ավելացել է, և կարծում եմ դա մեծ ձեռքբերում է, սա խոսում է այն մասին որ  «Արտ ֆեստը»  երիտասարդների համար սպասված, սիրված և պահանջված փառատոն է: Նշեմ նաև, որ այս տարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ  բազմաթիվ արձագանքներ կան արտերկրի մեր երիտասարդ հայրենակիցների կողմից: Այդ փաստը մտորելու առիթ է տալիս` ապագայում Արտ Ֆեստի համար համահայկական մշակութային փառատոնի ձևաչափ  մշակել, որտեղ յուրաքանչյուր  հայ  երիտասարդ    ստեղծագործող կունենա իր հայրենիքում  ինքնաարտահայտվելու հարթակ»:

 

ԱՐՏ ՖԵՍՏ  երիտասարդական հանրապետական  երրորդ  բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)

 

Աղբյուր` Jurnal.am

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1216 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0