Հինգշաբթի, 25.04.2024, 08:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Արտո Թունջբոյաջյանը այսօրվանից սկսած ելույթ կունենա երևանյան ակումբներից մեկում
19:44
Արտո Թունջբոյաջյանը այսօրվանից սկսած ելույթ կունենա երևանյան ակումբներից մեկում
Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյանը այս տարի փետրվարին դարձավ «Գրեմի 2011»-ի դափնեկիր՝ արժանանալով «Ոսկե գրամոֆոն»-ի: Արտոն մրցանակին արժանացել է իր «Miho: jouiney to the Mountain» (Միհո՝ ճամփորդություն դեպի լեռը) երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար, որի իրականացման նախաձեռնողը հայտնի երաժիշտ, սոպրանո սաքսաֆոնահար Փոլ Ուինթերն էր: Նոր ալբոմը ճանաչվել է նյու-Էյջ ոճի լավագույն ալբոմ, որի ձայնագրության համար վերջինս ստեղծել է The Paul Winter Consort խումբը:

Պետք է նաև նշել, որ հիմա Արտոն նաև HUMAN ELEMENT նորաստեղծ խմբի անդամ է: Այսօրվանից սկսած Արտո Թունջբոյաջյանը ելույթ է ունենալու «Մեցցո» ակումբում:

Նա լրագրողների ասել է, որ Armenian Navy Band-ից (նշենք, որ Armenian Navy Band-ը Արտոյի հերթական նախագծերից է, որը ստեղծվել է 1998-ին, երբ նա եկել է Երևան՝ առաջին միջազգային ջազ փառատոնին մասնակցելու համար) հեռացել է երաժիշտներից Աշոտը, որից հետո շատ դժվար է բեմ բարձրանալը: Արտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանը շատ լավ հնարավորություններ ունի, բայց աշխարհում եկել են ճշգրիտ ժամանակները: Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց ուրիշ հնարավորություններ ունի, օրինակ՝ բնությունը և ուտելիքները մաքուր պահելու և արվեստագետակենտրոն դառնալու: Նա նաև նշել է, թե բոլորը պետք է հասկանան, որ եթե նախկինում թեև լույս չկար, ջուր չկար, բայց մարդիկ կային, և մարդիկ աղքատ չէին զգում իրենց, բայց այսօր մարդը թեև ամեն ինչ ունի՝ և համակարգիչ, և ավտոմեքենա ու էլի շատ բաներ, բայց իրեն աղքատ է զգում:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26713.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 645 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արտո Թունջբոյաջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0