Հինգշաբթի, 25.04.2024, 08:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Արվեստագետ Վահան Թոփչյանի «Կեսգիշերային զբոսանք քաղաքում» նկարաշարի ցուցադրություն
22:07
Արվեստագետ Վահան Թոփչյանի «Կեսգիշերային զբոսանք քաղաքում» նկարաշարի ցուցադրություն
Վահան Թոփչյան
Գյումրեցի արվեստագետ Վահան Թոփչյանը կյանքի հանդեպ մոգական աշխարհայացք ունի: Նրա նկարների շնորհիվ տեղափոխվում ենք ժամանակի և տարածության այլօրինակ աշխարհ, միևնույն ժամանակ ոգեշնչվում` մի նոր ու կախարդիչ լույսով դիտելու երկնային ժամանակակից օբյեկտներն ու իրադարձությունները:

Ինչպե՞ս կոչենք այդ պատկերները՝ մոգական ռեալի՞զմ, պատրանքնե՞ր, թե՞ երազների պատկերներ: Վահանն այլևս չի մանրամասնի: Բայց նրա գրավիչ, «դավադիր» ժպիտը, զուգորդված աչքերի փայլին, խոցող է, գրեթե հիպնոսացնող: Իր աշխատանքների մասին հեղինակի մեկնաբանությունները ճշմարիտ են միայն որոշակի ժամանակահատվածում: Ամեն անգամ նույն նկարի մասին նա կպատմի մեկ այլ պատմություն:

Սկսած 1978թ.՝ Վահան Թոփչյանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա ստեղծագործական ձեռագրի ինքնատիպ կնիքն են կրում տարաբնույթ գրքերն ու ամսագրերը, որոնց գեղարվեստական ձևավորումները վկայում են գծի և գույնի ներհայեցողությամբ ապրող ու փիլիսոփայող արվեստագետի մասին:

2005թ. Վահան Թոփչյանը համագործակցում է «Գալերի 25»-ի հետ, որը հիմնադրվել է 1999թ. և գործում է Բեռլին Արտ Հոթելի տարածքում: Այստեղ սենյակներից յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ արվեստագետի գործեր, իսկ ցուցասրահներում տեղի են ունենում փոփոխվող ցուցադրություններ: «Գալերի 25»-ը մասնակցել է միջազգային արտ էքսպոների, կազմակերպել ցուցահանդեսներ Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում, արվեստագետների համար՝ արտ ռեզիդենսի, ինչպես նաև հրատարակել է արվեստագետների պատկերագրքեր:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_23999.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 685 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 13
Հյուրեր: 13
Օգտվողներ: 0