Ուրբաթ, 29.03.2024, 19:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » «Արվեստը եւ մշակույթը պետք է զգան պետության, պետականության շունչը»
02:16
«Արվեստը եւ մշակույթը պետք է զգան պետության, պետականության շունչը»
Արամ Իսաբեկյան
Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձի օրը «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է հայ արվեստագետների հետ այդ տարիներին Հայաստանում արվեստի ու արվեստի մարդկանց մասին:

Գեղանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը այս տարիների ամենակարեւոր ձեռբերումը համարում է այն, որ արվեստագետը հնարավորություն ստացավ տեսնել աշխարհը:

«Այն, ինչ երազել էին տեսնել, գրքերով էին նայում, որովհետեւ հնարավորություն չունեին երկրից դուրս գալ, հիմա ունեցան, որովհետեւ անկախ երկրում են ապրում: Իսկ մնացածի առումով դեռ շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի Հայաստանում այն մթնոլորտը լինի, որպեսզի արվեստը իսկապես գնահատվի, եւ արվեստ ստեղծող մարդիկ լինեն բարձունքի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իսաբեկյանը:

«Հիմնական աշխատանքը, որ հին մտավորականությունը անում է հանուն անկախության, դա այն է, որ ծերանում է եւ մահանում է: Դա երեւի լավագույն բանն է, ինչ մենք կարող ենք անել: Եվ դրանով տեղ ենք բացում իսկապես ազատ եւ անկախ մտածող, զգացող եւ ապրող երիտասարդների համար: Ավելի խիզախ եւ անկեղծ բան այս մտավորականությունը անել ի վիճակի չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հարցին, թե ինչու են Հայաստանում քիչ ազատ եւ անկախ մտածող արվեստագետները հենց անկախացումից հետո` Խզմալյանը պատասխանեց. - «Այն, ինչ կատարվում է Հայաստանում կարելի է բնութագրել այսպես` Բելը փորձում է սպանել Հայկին: Մեր երկրում ոսկե հորթի պաշտամունք են հիմնում, եւ այն մարդիկ, այն արվեստագետները, մշակութաբանները, մտավորականները, ովքեր առաջին, երկրորդ եւ երրորդ իշխանությունների հետ համագործակցում էին կամ համագործակցում են հիմա, ծառայություններ են մատուցում այդ ոսկե հորթի պաշտամունքին»:

Կինոռեժիսորի համոզմամբ` Խորհրդային Միության փլուզումից հետո մարդիկ դեռեւս չունեն սեփական երկրի, պետության զգացողությունը, ուստի չկա նաեւ սեփական մշակույթի ու արվեստի զգացողությունը. - «Իրականում մենք դեռ չենք կառուցել պետություն: Այն, ինչ մենք պետք է անենք` պետք է կառուցենք ազգային պետություն: Մինչեւ դա չլինի` չի լինի արվեստ, չի լինի մշակույթ` պետական, ազգային, որովհետեւ արվեստը եւ մշակույթը պետք է զգան պետության, պետականության շունչը»:

Կոմիտասի անվան լարային քառյակի երկարամյա ղեկավար, ջութակահար Էդվարդ Թադեւոսյանը համոզված է, որ անկախությունը «շատ գեղեցիկ, շատ կարեւոր, շատ ազնիվ հասկացություն է». - «Բայց` իրական անկախությունը»:

Հարցին, թե կարելի է ասել, որ անկախացումից ի վեր ստեղծվող արվեստը ազատ մտածողություն ունեցող արվեստագետների ստեղծագործություն է, անվանի երաժիշտն արձագանքեց. - «Ինչ-որ իմաստով` չափազանց ազատ է: Այսինքն` մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, սկզբից դարձան աստղեր, հիմա արդեն մոլորակներ են: Եվ նրանք, որոնց մասին հարգված մարդկանցից պետք է կարծիք հարցնել, իրենք արդեն կարծիքներ են հայտնում»:

Իսկ բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի խոսքով, Խորհրդային Միության փլուզումից հետո գրեթե ոչինչ չի փոխվել:

«Ես չեմ կարծում, որ այս 21 տարիները կոնկրետ մշակույթին ինչ-որ բան տվեցին: Թվացյալ ազատություն, կարծես թե, գոյություն ունի, որից օգտվում են շատ` արվեստի մեջ բախտախնդիր մարդիկ… Մենք իրական անկախությունը շփոթել ենք կարծեցյալ, թվացյալ անկախության հետ»:

Գայանե Դանիելյան


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24305743.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 1014 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արամ Իսաբեկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Adiana   (29.10.2011 04:25) [Նյութ]
Absolutely first rate and copper-btomtoed, gentlemen!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0