Շաբաթ, 27.04.2024, 02:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ-ի անունից շնորհավորել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանին Չայկովսկու անվան մրցույթում առաջին տեղը գրավելու կապակցությամ
20:55
Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ-ի անունից շնորհավորել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանին Չայկովսկու անվան մրցույթում առաջին տեղը գրավելու կապակցությամ
Նարեկ Հախնազարյան
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ-ի անունից շնորհավորել է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին Չայկովսկու անվան մրցույթում առաջին տեղը գրավելու կապակցությամբ:

«Նարեկ Հախնազարյանն այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար, «Եղիսաբեթ երկրորդ թագուհու» մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանի հետ միասին հանդիսանում են համաշխարհային կատարողական արվեստի գագաթում հայտնված հայ ազգի այն երաժիշտները, որոնցով կարող է հպարտանալ ողջ աշխարհասփյուռ հայությունը: Հայ ստեղծագործ ազգը վերջին հարյուրամյակում աշխարհին տվել է մի շարք հանճարներ, որոնց անունները սակայն ավելի շատ հայտնի են եղել մեզ եւ ցավալիորեն ըստ արժանավույնս հայտնի չեն դարձել այլոց համար: Այս երկու երիտասարդները ճեղքելով եւ անցնելով բոլոր խոչընդոտները, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն դարձել են անուններ, որոնց առջեւ բացվում են համաշխարհային բոլոր համերգասրահների դռները: Հայաստանի մշակույթի պատասխանատուները եւ համասփյուռ հայության հայ մշակույթով հետաքրքրված անձիք պետք է օգտվեն այս հնարավորություններից` առավել լայն ներկայացնելու ողջ աշխարհին մեր մշակույթը: Պետք է հասկանալ, որ վերոհիշյալ մրցույթները եւ նրանց հաղթողներ անհամեմատելի մեծություններ են էժանագին ու ծիծաղելի շոուներ ներկայացնող այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսին ասենք «Եվրատեսիլն» է, որում տարած հաղթանակը գլխապտույտ է առաջացրել մեր հարեւանի մոտ: ԵՀՄՖ-ը դիմում է համաշխարհային հայկական բոլոր կազմակերպություններին առաջարկով. միավորենք մեր ուժերը պրոպագանդելու համար համաշխարհային անուն հանած մեր երաժիշտներին` չխնայելով նրանց գովազդի վրա ոչինչ: Մենք պետք է կարողանանք նրանց անունները մեծարել հայկական եւ ոչ հայկական մեդիայով ու գովազդի այլ միջոցներով, ինչպես նաեւ կազմակերպենք հատուկ միջոցառումներ` ներգրավելով նրանց: Պետք է անընդհատ հիշել, որ հայ ազգի հազարամյակներ անցնելու եւ կայուն մնալու երաշխիքներն եղել են մեր հավատն ու մշակույթն, իսկ մեր համաշխահային այցետոմսը մշտապես հանդիսացել են մեր խոշոր մշակույթային գործիչները»,- ասված է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հուլիսի 7-ի հաղորդագրությունում։


Աղբյուր`http://nt.am/news.php?p=1&c=c&h=1&l=l1&?p=1&c=c&t=0&r=0&year=2011&month=07&day=07&shownews=1047514&LangID=4#1047514

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 509 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0