Ուրբաթ, 19.04.2024, 07:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Աշուղ Ալմաստը նաեւ բարեգործ է
15:39
Աշուղ Ալմաստը նաեւ բարեգործ է
գուսան Ալմաստը
Երեկ մեր խմբագրություն էր այցելել գուսան Ալմաստը՝ վրդովված հունիսի 14-ին մեր թերթում տպագրված «Ես՝ դարի աշուղս…» հոդվածից: Հոդվածագիրը՝ մայրենիի ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը, պատահաբար ներկա գտնվելով Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած մի համերգի, իր դժգոհությունն էր հայտնել՝ նշելով, որ համերգում անճաշակ երաժշտություն էր հնչում, անփորձ ու անհաջող կատարումներ էին:

Հոդվածագրին հատկապես զայրացրել էր աշուղ Ալմաստը, ով իրեն «դարի աշուղ» էր անվանել: Գուսան Ալմաստը մեզ վստահեցնում էր, որ ինքը բարեգործական հիմունքներով է համերգ տվել՝ տոմսերի վաճառք չի իրականացվել:

Իսկ համերգի նախօրեին Ռուսաստանում իր հարազատների զոհվելու կապակցությամբ սգի մեջ է եղել եւ անգամ չի կարողացել բեմ բարձրանալ, բայց իր երգերը կատարվել են: Նա նշում էր, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, եւ երբ իրեն ազատամարտիկ են անվանում, դա սուրբ ճշմարտություն է: Իսկ իր երգերը հայ ժողովուրդը սիրում է եւ կատարում:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/22/almast/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 831 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0