Հինգշաբթի, 03.07.2025, 09:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Երևանի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը
15:12
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը ելույթ կունենա Երևանի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը
Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ելույթ կունենա օգոստոսի 14-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը:

«Սերժ Թանկյանը դասական նվագախմբի ուղեկցությամբ 20 հազար հանդիսատեսի համար կկատարի «Elect The Dead Symphony» ալբոմի ստեղծագործությունները», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ համերգը կլինի անվճար և կանցկացվի Թումանյանի անվան այգում:

«Պատահական չէ, որ մենք ընտրել ենք հենց Թանկյանին, քանի որ բոլորը ծանոթ են նրա ակտիվ սոցիալական և քաղաքական գործունեության հետ», - ավելացրեց նա:

Պապոյանի խոսքերով՝ «Թումո» կենտրոնի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենան մեծ երիտասարդական երեկույթներ՝ Ռեինկարնացիա ռեգի խմբի և ԱՄՆ-ից հրավիրված էլեկտրոնային երաժշտության DJ-ի մասնակցությամբ:

«Բացի այդ, կենտրոնի շենքի ճակատամասն ինքնատիպ էկրան կդառնա, որի վրա կկազմակերպվի հատուկ ինտերակտիվ խաղ, որը կարող են խաղալ միաժամանակ շուրջ 2 հազար մարդ: Ինչպես նաև նույն ճակատին կկատարվի հատուկ Թումոյի բացման համար ստեղծված եռաչափ հոլովակի արտապատկերում», - ասաց նա:

«Թումո» կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան երեխաների տեղեկատվական տեխնոլոգիաներին անվճար ուսուցման համար: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ և ուսուցանել դրանք, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց հետաքրքրող ՏՏ ոլորտների առավել խորը ուսումնասիրման համար:

Ուսուցման առաջին փուլը կանցնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային խաղերի մշակում, Digital Media ձևաչափի ֆիլմեր, վեբ-դիզայն, անիմացիա:

Ամենատաղանդավոր սաները 1-2 տարի անց կանցնեն երկրորդ փուլ և կօգնեն մասնագետներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, կենտրոնի՝ 4 հազար քառակուսի մետր մակերեսով երկրորդ հարկում կա ինկտուբատոր-լաբորատորիա, ստուդիաներ և անձնական գրասենյակներ:

Լավագույն սաների աշխատանքները ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Նրանք նաև հնարավորություն կստանան մասնակցել տարատեսակ միջազգային մրցույթներին և այնպիսի ընկերությունների թրեյնինգների, ինչպիսիք են Pixar-ը և Disney-ը: Կենտրոն կհրավիրվեն լավագույն մասնագետներ, այս կամ այն ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:

«Թումոյում» միաժամանակ կարող է ուսանել մինչև 500 երեխա:

Հայտերը կընդունվեն օգոստոսի 15-ից, իսկ պարապմունքները կսկսվեն սեպտեմբերի 1-ից: Կենտրոնում ուսուցումը կազմակերպվելու է դպրոցական դասերից հետո: Ամեն խումբ զբաղվելու է ամեն օր երկուական ժամ հայերեն և անգլերեն լեզուներով հատուկ մշակված ծրագրով:

Կենտրոնը ստեղծվել է ամերիկահայ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը Epygi Labs  ընկերության հիմնադիրն է, որի մասնաճյուղը գործում է Հայաստանում 1997 թ.-ից։ Ընկերության հայկական մասնաճյուղի զարգացման մեջ արված ներդրումները կազմել են ավելի քան 50 մլն դոլար։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110721/42494408.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 663 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
Երկ Երք Չր Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0