Հինգշաբթի, 28.03.2024, 14:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Աշխատանքային հանդիպում Վանի կուսակալին հետ
12:43
Աշխատանքային հանդիպում Վանի կուսակալին հետ
 Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Արք. Աթէշեան
Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Բարձր. Տ. Արամ Արք. Աթէշեան Աղթամար Կղզիի Ս. Խաչ Եկեղեցւոյ ուխտագնացութեան եւ այս առթիւ մատուցանելի Ս. Պատարագի մասին խորհրդակցական եւ աշխատանքային հանդիպումի մը համար 8 Օգոստոս 2011, Երկուշաբթի առաւօտ Վան մեկնեցաւ։ Սոյն այցելութեան ընթացքին Նորին Սրբազնութեան կ՚ընկերանար Պատկ. Կրօնական Ժողովոյ Ատենապետ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան։

Ժամը 10.30-ին Նորին Սրբազնութիւնն ու Հայր Սուրբը Կուսակալութեան պաշտօնարանին մէջ ընդունուեցան Կուսակալ Միւնիր Գարալօղլուի կողմէ։ Սիրալիր ընդունելութեան ընթացքին, նախ թղթակիցներ լուսաբանութիւն խնդրեցին սոյն այցելութեան մասին։ Հակիրճ ծանօթութիւններ տուաւ Կուսակալը եւ ըսաւ, թէ հանդիպումը կը կայանար 11 Սեպտեմբեր 2011, Կիրակի՝ Խաչվերացի տօնին կատարելի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքներուն շուրջ։ Ապա նկատի առնուեցան կազմակերպչական մանրամասնութիւններ։


Հանդիպման աւարտին Սրբազան Հայրն ու Հայր Սուրբը ուղղուեցան դէպի Աղթամար Կղզի։ Անոնք, միջօրէին հասան Կղզի եւ տեղւոյն վրայ կատարեցին քննարկումներ եւ ապա հանդիպում մը ունեցան Կէվաշի Գաւառապետ Եուսուֆ Կիւնիի հետ։

Ընդհանուր Փոխանորդ Սրբազան Հայրն ու Հայր Սուրբը նոյն երեկոյեան վերադարձան քաղաքս։

Պատրիարքութիւն Հայոց Կ.Պոլսոյ
ԼՐԱԲԵՐ Պարբերական Տեղեկատու


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11451

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 760 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0