Հինգշաբթի, 25.04.2024, 22:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Ասում են' Հասմիկ Պողոսյանը.....
15:26
Ասում են' Հասմիկ Պողոսյանը.....
ցուցահանդես
Ասում են' մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բոլորովին էլ պատահական մարդ չէ հայոց մշակույթի ոլորտում։ Հետո՞ ինչ, որ ռուսական կրթություն ունի ու նախադասությունները թարս ու շիտակ է կառուցում, հետո՞ ինչ, որ կենսաբան է։ Ախր նա շատ է սիրում թատրոնը, գիր ու գրականությունը։ Չե՞ք հավատում։ Իզուր։
Տիկին Հասմիկը մեր գրողներից ամենաշատը ընդունում է Սունդուկյանին, իսկ գրական կերպարներից' Զիմզիմովին։ Հե~յ գիդի հա~յ, ժամանակները փոխվում են, բայց զիմզիմովները մնում են իրենց անմահ փիլիսոփայությամբ ու եթե չեն էլ բարձրացնում, ապա մտքում հաստատ շարունակ կրկնում են. "Դիփ խափում ին, ու խաբում ին"։ Էդպես էլ մեր Հասմիկ Պողոսյանը խաբեց քաղծառայությանը, խաբեց գյումրեցիներին, խաբեց վերահսկողությանը, խաբեց սրան, նրան...

Դե լավ, կին է էլի, սիրում է խաբել ու մեկ մեկ էլ' հայհոյել։ Ախր նա սովորական կին չէ, այլ տղամարդ-կնիկ ու երբ շատ է ուզում հավատալ, որ էդպես է, մեկ-մեկ էլ շրջապատին այդ մասին հիշեցնելու համար... հայհոյում է, ու գիտե՞ք ինչպես' մրգախառը։ Ասենք' բարկանում է ու ասում.

-Ձեր /միրգ/-ին չի՞ ես ինչ եմ ասում։

Ասում են' նման սահմռկեցնող պահերին տիկին Հասմիկը, օգտվելով ներկաների քար զարմանքից, մտովի սլանում է տուն, թաքստոցից հանում է իր կախարդական /հովանավորող/ հայելին ու խաբվելով արտացոլանքից' համոզվում է, որ ինքը տղամարդ-կնիկ է։ Այդ պահերին կտտացնելով մի կողմ է նետում ամենազոր հայելու վրա պատահաբար ծվարած 1-2 փոշեհատիկները ու կրկնում իր համար էական հարցը.
-Հայելի իմ, հայելի, մի՞թե ես չեմ ավելի...

Հայելին վախենում է վերահաս հայհոյանքից ու անմիջապես պատասխանում.

-Դո'ւ ես, դո'ւ, ցա'վդ տանեմ, ախպե'րս...

Եվ էլի շատ բան են ասում։

Ասում են' ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թքած ունի ամեն ինչի ու նաև քաղաքացիական ծառայության օրենքի վրա։

Ի՞նչ օրենք, ի՞նչ բան, հիշում եք չէ՞ մեր հանրահայտ Քաջ Նազարին, որ ասում էր' "գյադե'ք, դե'սն անցեք", հետո էլ' թե, "չէ, գյադե'ք, դե'նն անցեք"։ Այ. էսպես էլ մեր մշակույթի նախարարն է, գլխի չեք ընկնու՞մ ինչ եմ ասում։ Բացատրեմ։

Հասմիկ Պողոսյանի մերձավորներից Արեգ Հայրապետյանին /այժմ նրա վրա քրեական գործ կա/ տիկինը ամիսներ շարունակ թաքցնում էր չար աչքից, աճեցնում էր, ջրում, փայփայում, որ ստաժը լրանա և իրավունք ունենա մասնակցելու նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթին։ Դե ասեք, Հասմիկ Պողոսյանից բացի, ո՞վ կհամարձակվեր շրջանցել ՀՀ քաղծառայության օրենքը և ամիսներ շարունակ մրցույթ չհայտարարել էդ յուղոտ պաշտոնի համար։ Ախր խեղճ Արեգը անհաս էր, դեռ 7-8 ամիս պետք էր, որ հասունանար, մարդ դառնար... Ինչևէ, Արեգ Հայրապետյանը մեծ ու փոքր օրինազանցություններով, խերով-բարով աշխատակազմի ղեկավար դարձավ, բայց մարդ' չէ։ Տիկին Հասմիկը նորաթուխ պաշտոնյային ձեռքն առավ, շուռումուռ տվեց և մի գեղեցիկ օր հասկացավ, որ Արեգը արդեն շատ է հասունացել ու... կերավ նրան։

Ասում են' դրա արդյունքում Արեգ Հայրապետյանը հայտնվեց բանտում։

Ասում են նաև, որ այժմ Արեգը դատական հայցերի հեղեղ է թափում դատարանների վրա, փորձում է արդարացնել իր ապրելու իրավունքը...

Իսկ նախարարուհին, ինչպես միշտ, ամեն դատական նիստից հետո առանձնանում է իր կախարդական /հովանավորող/, հայելու հետ, հաճույքով խաբվում է արտացոլանքից ու օրեցօր առնականացող ձայնով ասում է.
-Ես' եմ, որ կա'մ... ես դեմք եմ...
Եվ էլի շատ բաներ են ասում...

Ասում են' սոցիալական կայքերում Բեյրութից մի պատվարժան տիկին զայրացել, ապա զարմացել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին համացանցում շռայլորեն տրված որակումներից և ամենաշատը հուզվել էր "օրենքով գող, կաշառակեր, պետության փողերն ուտող, ստախոս /մեղա քեզ, Տեր/" բառերից։

Եթե բեյրութցի մեր հայրենակցուհին իր համար նոր էր բացահայտում մեր մշակույթի ղեկավարի կերպարը, ապա տիկին Հասմիկի սիրելի Իտալիայի քրեական աշխարհի հսկաներից մեկը' Դոն Կոռլեոնեն պարզապես կնախանձեր նախարարուհու հնարամտությանը, ինչպես նաև նրա մերձավոր շրջապատի հարուստ կենսագրություններին հաղորդակից լինելով։ Չէ՞ որ Հասմիկ Պողոսյանի սիրելի կադրերից են նույն ինքը' Ներսես Տեր-Վարդանյանը, Արեգ Հայրապետյանը, Տիգրան Զարգարյանը, որոնց դեմ հարուցված են քրեական գործեր և դեռևս բաց են։ Բայց ինչո՞ւ պետք է վախենան նշված մարդիկ, չէ՞ որ ամեն երեկո նրանց պահապան հրեշտակը թաքստոցից հանում է իր կախարդական /հովանավորող/ հայելին և խաբվելով արտացոլանքից' շշնջում է միայն իրեն լսելի ձայնով.

-Մի' վախեցեք, քանի դեռ ԸրՎՌՍ հՑպտՈվՏՉվՈ-ն նախարար է և այսպիսի հայելի ունի' մենք բոլորս ոչ մութ անցյալ ունենք, ոչ էլ մութ ներկա։

Եվ էլի շատ բան են ասում...

Ասում են' ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ է սիրում տղա երեխաներին /ինքը երկուսն ունի, մեկն էլ' իտալաբնակ թոռը/։ Սիրելի տղաներից մեկը նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանն էր։ Տիկինը գիշեր-ցերեկ դարդ էր անում. թե Ներսեսիկին ոնց պրծացնի նրա դեմ հարուցված էն անտեր քրեական գործից /մամուլում առատ նյութ կա այդ մասին/։ Ախր տղան օտար մարդ չէ, որ ուղարկի Խթը-ի նկուղները, հետո էլ գործից հանի ու դուրս շպրտի։ Բա ցեղի տղերքը չեն ասի՞ Հասմիկ ջան, լաո, էդ մանչին տեր չկանգնեցիր, բա ամոթ չի՞ քո արմատներին, պատվին։ Համ էլ Ներսեսիկը պատահական մարդ չի, լավ ընտանիքից է ու քո խորհրդականը։ Հո չե՞ս զրկվելու նրա ականջ շոյող խորհուրդներից ու փսփսոցներից։
Հասմիկ Պողոսյանը ինչ, ինչ, բայց պատվախնդիր սասունցի է ու գցեց, բռնեց' ճարը գտավ։ Նա որոշեց' թքա'ծ պետության փողերի վրա։ Մի 5-6 ամիս թող տղան մեկնի, ամերիկաներում մի քիչ վերապատրաստվի /տեսնես որպես ի՞նչ, խորհուրդ էր' լավ էլ շշնջում էր, էլի/, հո անձնական փողերը չի՞ ծախսելու։ Սաղ լինի պետբյուջեն, ջհանդամը, թե ճեղքվածքը մեծ չէ։ Որոշեց ու հրաժեշտից առաջ իր մոտ կանչելով ազգական-խորհրդականին' բարեմաղթեց.

-Ներսեսիկ ջան, աշխարհը մի կոկոս, դու էլ' մեջը Պույ-պույ մկնիկ, կեր, խմիր, քեֆ արա...

Այսպես Ներսես Տեր Վարդանյանը հայտնվեց արտասահմանում, ամիսներ շարունակ կերավ պետության փողերը, վերապատրաստվեց։ Մի խոսքով' իջավ ջրի հատակը, մինչ- անցավ վտանգը, ու երբ նրա դեմ հարուցված քրեական գործի շուրջ աղմուկը նվազեց, գլուխը տնկած վերադարձավ հարազատ օջախը' ՀՀ մշակույթի նախարարություն' Հասմիկ տյոտյայի մոտ։

Ասում են' տղան իրոք կատարելագործվել է ու ավելի կատարյալ է իրականացնում խորհրդականի իր գործերը' փսփսում է ու փսփսում։

Տա' Աստված, որ հայոց մշակույթը Ներսեսիկի խորհուրդների հետ-անքով հոգին չավանդի վերջնականապես։
Եվ էլի շատ բան են ասում...

Ասում են' ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կյանքից, պատվից, անունից առավել փող է սիրում, բայց' պետության փողը։ Բա ոնց, ո՞ւմ ինչ գործն է' տիկինը ինչ անձնական գումարներ ունի։ Հայտնի պատմություն կա չէ՞, երբ մարդ ու կին խոսում են իրենց դրամական եկամուտների մասին - կինն ամուսնուն ասում է.

-Լավ իմացիր, իմ փողը իմն է, իսկ քոնը' համ քոնն է, համ իմը։

Այս պարզունակ փիլիսոփայությամբ ղեկավարվելով' նախարարուհին պետության հետ սերտ ամուսնական կապի մեջ է ու էդպես էլ ապրում է' առանց ապահարզանից վախենալու։ Ի~նչ վախենալ, ինչ բան, թող վերահսկողականը վախենա, որ "սխալմամբ" 300 միլիոն դրամի յուրացումներ հայտնաբերեց մշակույթի նախարարությունում, սխալմամբ, քանզի տեղյակ չէր, որ Հասմիկ Պողոսյանն ամուսնական վկայական ունի պետության հետ - վերջինիս փողը նա- իր փողն է։ Եվ ԱՕՔՍ-ում սուրճ եփելով նախարար դարձած Հասոն հիմա էն նշածս պետություն-ամուսնու փողերը բոլ-բոլ լվանում ու հարթուկում է իր սիրելի ԱՕՔՍ-ում։ Խեղճ կինն էնքան շատ է լվացք անում, որ մեջքը ծռվել է։

Եվ էլի շատ բան են ասում...

Արամ Արմենյան


Աղբյուր`http://pres.am/index.php?newsid=2243

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 787 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0