Ուրբաթ, 19.04.2024, 22:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » «Ասպարեզ» ակումբը մեկնաբանում է, թե ինչ կապ ունի Մինասի որմնանկարները Երեւան տեղափոխելու հետ
15:35
«Ասպարեզ» ակումբը մեկնաբանում է, թե ինչ կապ ունի Մինասի որմնանկարները Երեւան տեղափոխելու հետ
Մինաս Ավետիսյան
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ առնչություն ունենալու մասին «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է «Ասպարեզ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ, որում նշվում է նաեւ, որ Արման Ավետիսյանի առաջին ծանոթությունն ակումբի ներկայացուցիչներից առաջինի` խորհրդի նախագահի հետ, տեղի է ունեցել իր տված ասուլիսից 5 ժամ անց`«Երկիր-Մեդիա» հեռուստաըկերությունում հաղորդման տեսագրությունից 5 րոպե առաջ:

«Գյումրիից Երեւան Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխման մասին հունիսի 14-ին Երեւանում ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Արման Ավտիսյանը մի քանի անգամ նշել է, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մասնակից է եղել որմնանկարների` Գյումրիում մնալու, այստեղ նորոգելու իր հետ տեղի ունեցած քննարկումներին եւ բանակցություններին:

Ասել է, թե իբր «Ասպարեզ» ակումբը նկարների վերականգնման համար պահանջներ է առաջադրել իրեն, որոնք անիրագործելի են եղել եւ այլն: «Արմեն Ավետիսյանը մոտ մեկ ամիս շփված լինելով Գյումրու մշակույթի եւ մտավորականության մի շարք ներկայացուցիչների հետ, նրանցից նամակներ ստանալով եւ պատասխանելով դրանց, այդպես էլ չի հասկացել, որ նրանք «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները չեն եւ ուղղակի կապ չունեն այս կազմակերպության հետ: Ա.Ավետիսյանը, փաստորեն, լուրջ չի վերաբերվել այս մարդկանց հետ ունեցած իր զրույցներին եւ նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:


Աղբյուր`http://news.am/arm/news/63573.html


Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 690 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Bosco   (04.03.2012 05:34) [Նյութ]
This does look promising. I'll keep coimng back for more.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0