Ուրբաթ, 26.04.2024, 22:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Ատգեն Արմենյան մանկական երգչախմբի հերթական համերգները Եղեգնաձորում, Վայքում եւ Աղավնաձորում
22:15
Ատգեն Արմենյան մանկական երգչախմբի հերթական համերգները Եղեգնաձորում, Վայքում եւ Աղավնաձորում
Ատգեն Արմենյան մանկական երգչախմբ
Օրերս Եղեգնաձորում կայացել է  Ատգեն Արմենյան հիմնադրամի հովանավորությամբ գործող մանկական երգչախմբի հերթական համերգը:

Համերգին ներկա են եղել Ատգեն Արմենյան հիմնադրամի տնօրեն Վան Արմենյանը` Կանադայից, արտասահմանցի երիտասարդներ եւ հյուրեր` Հայաստանից, Վրաստանից եւ մի քանի Եվրոպական երկրներից, ովքեր Եղեգնաձորում էին Սյունիք ԲՀԿ-ի միջկովկասյան ամառային ակադեմիայի շրջանակներում:

Համերգից հետո հատուկ դրամական մրցանակի է արժանացել Թամարա  Մարգարյանը, ով արդեն 10 ամիս է, ինչ հաճախում է նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց` ձայնը մշակելու համար: Վան Արմենյանը շնորհավորել է երեխաներին, խմբավար Մարո Սիմոնյանին եւ դաշնակահար Մերի Աղամալյանին` մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի եւ նման հրաշալի համերգով հանդես գալու համար:

Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա տարում կբացվեն սոլֆեջոյի խմբակներ եւ երգչախմբի բոլոր անդամները ֆինանսական աջակցություն կստանան՝ երաշժտական գործիքով նվագել սովորելու համար, ինչը, Վան Արմենյանի  եւ Մարո Սիմոնյանի համոզմամբ, էլ ավելի կխթանի մարզում երաժշտության զարգացմանը:

Եղեգնաձորյան համերգից մի քանի օր անց երգչախումբը գեղագիտական հաճույք է պատճառել Վայքի եւ Աղավնաձորի բնակչությանը, ովքեր հիացել էին երեխաների կատարումներով:


Աղբյուր`http://news.am/arm/news/67103.html


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 589 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0