Հինգշաբթի, 18.04.2024, 13:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Audiodaran.com-ը փորձում է օգնել սփյուռքի հայերին չմոռանալ հայերենը
14:12
Audiodaran.com-ը փորձում է օգնել սփյուռքի հայերին չմոռանալ հայերենը
 Audiodaran.com
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է audiodaran.com հայերեն գրքերի գրադարանի և People 4 People Foundaion-ի հիմանդիր Մոնա Մկրտչյանը։

- Մոնա, արդեն մեկ տարի է, ինչ գործում է Ձեր аudiodaran.com էլեկտրոնային գրադարանը, որտեղ զետեղված է հայերեն գրականություն։ Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել հայերեն գրքերի նման աուդիո-գրադարան։

- Audiodatan-ը իմ ու իմ ընկերոջ՝ Վահան Նահապետյանի մտահղացումն է։ Մենք ուզում էինք մի կայք ստեղծել, որից կարող են օգտվել բոլոր այն հայերը, ովքեր տեսողության խնդիր ունեն։ Նրանք չեն կարողանում կարդալ, գոնե կարողանան լսել հայերեն գրքեր։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ կայքը պետք է նաև սփյուռքում ապրող հայերին, որոնք հասկանում են հայերեն, սակայն գրել-կարդալ չգիտեն։ Այդ անհրաժեշտությունը տեսնելով՝ սկսեցինք գրքերը շատացնել։ Սակայն քանի որ ամեն գիրքը ձայնագրելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոշեցինք կայքը աշխատեցնել բաժանորդագրությամբ։

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ կայքի հիմնական թիրախը սփյուռքում ապրող հայերն են, և կայքի նպատակն է նաև ազգային ինքնագիտակցության պահպանումը:

- Այո՛, կայքի նպատակն է մեր մշակույթը, մեր լեզուն պահպանելը։ Օտար երկրում ծնված ու մեծացած նոր սերունդը մայրենին չի օգտագործում դպրոցում, մանկապարտեզում։ Չեն կարդում, գոնե լսեն հայերեն խոսք։ Բայց կայքից ամենաշատը օգտվում են հայաստանցիները, երկրորդ մեծ խումբը Լոս Անջելեսի ու Բոստոնի հայերն են։ Կան նաև Մոսկվայից, եվրոպական երկրներից բաժանորդներ։ Կայքի նպատակը նաև համահայկական լինելն է, որ բոլորը մի կերպ մտածեն։ Դրսում շատ մեծ տարբերություն են դնում բեյրութահայերի, պարսկահայերի, հայաստանցիների և այլ երկների հայերի միջև։ Ինչպես հայկական երաժշտության տակ են բոլորը միավորվում, միասին պարում, այդպես էլ կուզեմ, որ այդքան տարբերություն չդնեն, իմանան, որ մի լեզվով ենք խոսում ու մտածում։ Կուզեմ, որ audiodaran-ը նաև աշխարհի հայերին միավորի։

Այսօրվա դրությամբ 22 ժանրերի մոտ 300 գրքեր կան։ Գրքերը կարդում են ռադիոյի պրոֆեսիոնալ աշխատողներ։ Նաև գտել ենք գրքեր, որ Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանն են կարդացել, կամ հենց հեղինակները՝ Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը։ Այդ ձայնագրությունները ևս ռեստավրացիա ենք արել ու տեղադրել։

- Այսօր սփյուռքի հայերի համար կա հայերենը, հատկապես գրել-կարդալը իսպառ մոռանալու վտանգ։ Եթե բոլոր գրքերի աուդիո տարբերակները հասանելի լինեն, չե՞ք կարծում, որ մարդիկ սփյուռքում է՛լ ավելի մոռացության կտան գրավոր հայերենը։ Չե՞ք մտածել գրադարանում նաև գրավոր տարբերակները ընդգրկելու մասին։

- Այո՛, հայերենը մոռանալու խնդիրը իսկապես կա սփյուռքում։ Մեր ստուդիան ձայնագրության հետ կապ ունի։ Գրքերը էլեկտրոնացնելով՝ լրիվ ուրիշ կայք կստեղծվի։ Դա մեծ գումարների հետ է կապված։ Շատ կցանկանայի այդպիսի մի գրադարան էլ ստեղծել, սակայն դեռ հնարավորություններ չունենք։ Հնարավոր է, հետագայում դա էլ անենք։

- Ձեր նախաձեռնությունից տեղյա՞կ են Սփյուռքի նախարարությունում, որևէ աջակցություն ստանո՞ւմ եք այդ գերատեսչությունից։ Սփյուռքի դպրոցների, հայկական կազմակերպությունների հետ համագործակցո՞ւմ եք։

- Ես մի քանի հայկական դպրոցների տնօրինության հետ եմ խոսել։ Մի դպրոց չկա, որ անտարբեր լսի։ Լոս Անջելեսի հայկական դպրոցները ցանկություն են հայտնել audiodaran-ը նույնիսկ դարձնել ուսումնական ծրագրի մի մաս։ Այսինքն՝ հանձնարարել երեխաներին լսել հայերեն գրքերը, սովորել ճիշտ արտասանության ձևը և այլն։ Որոշ դպրոցներ նաև խնդրում են հայերեն դասագրքերը ձայնագրել։ Երկու շաբաթից գնալու եմ նաև Լիբանան, Թեհրան, Հալեպ՝ այնտեղի հայկական դպրոցների հետ խոսեմ։ Այցելելու եմ նաև Հայկազյան համալսարան, համոզված եմ, որ իրենք էլ կողջունեն ծրագիրը, իսկ եթե պետք լինի, նաև կօգտագործեն։ Իսկ Հայաստանի Սփյուռքի նախարարությանը չեմ դիմել, չգիտեմ՝ ինչ կլինի նրանց արձագանքը։

- Ի՞նչ եք անում բաժանորդավճարներից հավաքված գումարը։

- Բայց բաժանորդավճարներ եթե չլինեն, մենք չենք կարող նոր գրքեր ձայնագրել։ Բաժանորդավճարի մի մասն էլ տրամադրում ենք People 4 people հիմնադրամին, որ բարեգործություն է անում Հայաստանի մանկապարտեզներին։ Իմ նպատակն այն է, որ այնքան մարդ օգտվի, որ մի օր ես կարողանամ կայքը ձրի դարձնել՝ գովազդների հաշվին աշխատեցնել և ավելի շատ օգնել մանկապարտեզներին։ Հնարավոր է՝ կայքում հանգանակություն կատարել։ Հաճախ նաև միջոցառումներ եմ կազմակերպում։ «Մեղվիկ» կազմակերպություն կա Գյումրիում, որտեղ տարբեր խդիրներ ունեցող երեխաների համար արվեստի խմբակներ են գործում։ Հուլիսի 17-ին միջոցառում կազմակերպեցինք, որտեղ երեխաների աշխատանքները վաճառեցինք։ Նման բաներ հաճախ ենք անում։ People 4 people հիմնադրամի հավաքած գումարով գնում ենք հագուստ, ուտելիք, խաղալիքներ։ Հիմադրամը հիմա օգնում է Վանաձորի մանկատանը, «Մեղվիկ» և «Անի» կազմակերպություններին, Նուբարաշենի հատուկ դպրոցին։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29125.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 969 | Ավելացրեց: admin | Տեգեր: Audiodaran.com | Ռեյտինգ: 2.0/1
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0