Հինգշաբթի, 28.03.2024, 17:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 26 » Ավարտվեց «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը
01:28
Ավարտվեց «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը
«Ճանապարհորդող նոտաներ»
Օգոստոսի 24-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ օգոստոսի 13-24-ը Հայաստանում անցկացված «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնն անցկացվեց «Ճանապարհորդող նոտաներ» ամերիկյան ծրագրի, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Տասնմեկ երկրների 60-ից ավելի երաժիշտներ ժամանել էին Հայաստան: Այս ընթացքում բազմաթիվ պատանի շնորհալի երաժիշտներ մասնակցեցին արտերկրի եւ Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին' համատեղ հանդես գալով համերգային ծրագրերով:

«Կարծում եմ' մասնակիցներից յուրաքանչյուրը շատ բան կհիշի այս 12 օրերից, շնորհակալ եմ բոլոր աջակիցներին»,- երեկոյի սկզբում ասաց փառատոնի տնօրեն Էլեն Բրեյգերը:

«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի կազմակերպիչները եւ փառատոնի առթիվ Հայաստան ժամանած երիտասարդներն արժանացան շնորհակալագրերի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:

«Փառատոնը մասնագիտական տեսանկյունից եւս մեծ հաղթանակ էր մեզ համար: Իսկ այդքան կարճ ժամանակահատվածում երեք բարդ համերգային ծրագրերի պատրաստումը, կարծում եմ, խոսում է փառատոնում ընգրկված մասնագետների բարձր վարպետության եւ երեխաների տաղանդի մասին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության Արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանը:

Նշենք, որ «Ճանապարհորդող նոտաներ» -ն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին Պերուում գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերի եւ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Վիրջինիայի համալսարանի դասախոս Խորխե Ագիրենի նախաձեռնությամբ:

«Սա իսկապես շատ հետաքրքիր փառատոն էր, որի շնորհիվ շատ տաղանդավոր երեխաներ կարողացան ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, նվագել, այլեւ բարեկամանալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը, ով փաստեց նաեւ, որ երեխաներն իսկապես շատ տպավորված են, եւ սա առաջին հերթին մեծ հնարավորություն էր նրանց համար նվագախմբի աշխատելաոճին ծանոթանալու եւ նվագելու համար: Ն. Սարգսյանի կարծիքով' բացառված չէ, որ առաջիկայում փառատոնը Հայաստանում անցկացնելու գաղափարը շարունական լինի:

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում Հայաստանում ձեւավորվել են 3 տարբեր նվագախմբեր' փողային, լարային, սիմֆոնիկ, որոնք առանձին ծրագրերով են հանդես եկել փառատոնի ընթացքում: «Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի փակման ընթացքում հնչեց սինֆոնիկ երաժշտություն, ինչը, Ն. Սարգսյանի խոսքով, հենց երեկոյի լավագույն անակնկալն էր:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661810/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 860 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ճանապարհորդող նոտաներ», Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայ, փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0