Երեքշաբթի, 23.04.2024, 17:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Ավարտվել են «Կորիզ»-ին ներկայացված ֆիլմերի ցուցադրությունները
20:19
Ավարտվել են «Կորիզ»-ին ներկայացված ֆիլմերի ցուցադրությունները
«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոն
Ուրբաթ օրը լրացավ «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի աշխատանքային վեցերորդ օրը: Մրցութային հանձնաժողովները արդեն իսկ սկսել են իրենց ամփոփիչ աշխատանքները մրցութային տարբեր անվանակարգերում: Փառատոնի հաղթող ֆիլմերի, դրանց ռեժիսորների անունները կհրապարակվեն վաղը երեկոյան փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:

Այսօր փակվեց փառատոնի շրջանակներում այս տարի ծնունդ առած «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, որը «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչները ամբողջովին վստահել էին երիտասարդ կինոգործիչներին:

Այս ծրագրի համակարգող, երիտասարդ, բայց արդեն իսկ 15 ֆիլմերի հեղինակ Արամ Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր, որ երիտասարդ կինոռեժիսորների 23 կարճամետրաժ ֆիլմ են ներգրավել այս ծրագրում, եւ դրանցից միայն 3-ն էին Հայաստանից: Նրա խոսքով` տարբեր երկրներից այնպիսի լավ ֆիլմեր են ընտրվել ցուցադրության համար, որ ժյուրին վստահաբար դժվարության մեջ է լինելու լավագույն ֆիլմի ընտրությունը կատարելիս:

Այս ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմը կարժանանա «Ոսկե կորիզ» մրցանակին եւ դրամական պարգեւի: Հայաստանից ներկայացված երեք ֆիլմերը, ռեժիսորի կարծիքով, լավը չէին:

«Տեղ չունեին, շատ են զիջում մյուս ֆիլմերին, ես արդեն ասել եմ, որ մենք շատ վերապահումով ենք վերցրել այդ ֆիլմերը: Անձամբ ես համաձայն չէի, որ վերցնեին», - ասաց Շահբազյանը:

Իտալացի երիտասարդ ռեժիսոր Մանֆրեդ Լուչիբելլոն «Կորիզ»-ին է ներկայացրել «Պատմություն ոչ մեկի մասին» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմություն է մի մարդասպանի մասին:. - «Սա ավելի քան քաղաքական ֆիլմ է, եւ մեր երկրի պրոբլեմներից մեկն է ներկայացնում», -ասում է Լուչիբելլոն:

Նա շատ հպարտ է, որ մասնակցում է «Ոսկե ծիրան»-ին:

«Այս փառատոնին մասնակցելը շատ հրապուրիչ է, որովհետեւ դժվար կլիներ այլ երկրում ցուցադրել իմ ֆիլմը: Ճիշտ է` մեր երկրները բավական հեռու են միմյանցից, բայց կինոն միջազգային լեզու է, եւ կապում է մեզ բոլորիս: Իհարկե, մենք շատ տարբեր ենք, բայց եւ շատ ընդհանրություններ ունենք: Ես այստեղ փառատոնի ընթացքում դիտում եմ հայկական ֆիլմեր, որ հայերին, երկիրն ու մշակույթը հասկանամ», - ասում է Լուչիբելլոն:

Երիտասարդ ֆրանսուհի Լորանս Վեսյեն էլ «Կորիզ»-ին է ներկայացրել իր «Մեֆիստոֆել» ֆիլմը, որը պատմություն է մի աղջկա եւ նրա դաշնակահար, ջազ երաժիշտ հոր, նրանց բարդ հարաբերությունների մասին, որ արտահայտվում են միմիայն երաժշտության միջոցով:

«Սա ինձ համար շատ կարեւոր ֆիլմ է, եթե անգամ մրցանակի չարժանանամ, շատ լավ է, որ հնարավորություն ունեցա ցուցադրել այն», - ասում էր ֆրանսիացի երիտասարդ ռեժիսորը:
 
Գայանե Դանիելյան


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24266920.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 668 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0