Շաբաթ, 20.04.2024, 02:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Ավստրիայից ժամանած լրագրողները նյութեր են պատրաստում ցեղասպանության մասին
14:38
Ավստրիայից ժամանած լրագրողները նյութեր են պատրաստում ցեղասպանության մասին
WANN WO
Ավստրիայից ժամանած լրագրողներ` «WANN & WO» («Ե՞րբ եւ որտե՞ղ») շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վեղինա Դաում-Քուցմանովիչը եւ նրա ամուսին Միրո Քուցմանովիչը, ով ֆոտոլրագրող է եւ աշխատում է միջազգային այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսին է, օրինակ, «Ռոյթեր» գործակալությունը, Հայաստանում նյութեր են պատրաստում աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած եւ Ցեղասպանություն ապրած ժողովրդի մասին` հետագայում դրանք իրենց ընթերցողներին ներկայացնելու նպատակով:

Նշենք, որ Ավստրիայի Ֆորալբերգ շրջանի Դորնբիրն քաղաքում շաբաթական երկու անգամ լույս տեսնող թերթն ունի ավելի քան 250 հազար ընթերցող: Թերթն ունի քսանհինգ տարվա պատմություն:

Լրագրողները 20-րդ դարասկզբի արյունալի դեպքերի մասին ավելի լավ տեղեկացված լինելու նպատակով արդեն եղել են Ծիծառնակաբերդի հուշահամալիրում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, իսկ ավելի ուշ նախատեսում են լինել նաեւ Հերհերի ձորում:

Սեփական տպավորությունները փորձառու լրագրողուհին կներկայացնի որպես փաստագրական հրապարակումների շարք իրենց թերթի 8 թողարկումներում: Կներկայացվի նաեւ Հայաստանի պատմական զարգացման ընթացքը:

Ամուսինները համագործակցում են նաեւ Կարիտաս Ֆորալբերգի հետ: Սա այն կազմակերպություններից մեկն է, որի միջոցներով Հայկական Կարիտասը բարեգործական մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանում:

«Երկու ամիս առաջ ֆրանսիական հեռուստահաղորդումներից մեկում ես լսեցի Հայոց ցեղասպանության եւ հայերի պատմության մասին ներակայացվող փաստագրական տեղեկությունները եւ ինքս ինձ մեղադրեցի այն բանի համար, որ շատ բան գիտենք համաշխարհային պատերազմների, Հոլոքոստի մասին, բայց Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ բան չգիտենք: Դա ինձ մղեց այստեղ գալ եւ ուսումնասիրել Ցեղասպանության դեպքերը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց Վեղինա Դաում-Քուցմանովիչը` հավելելով, որ այստեղ տարեցները խուսափում են խոսել Ցեղասպանության մասին, իսկ երիտասարդներն ավելի ազատ են եւ խոսում են ոչ միայն Ցեղասպանության, այլ նաեւ այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն, սահմանները բացվեն եւ տնտեսական բազմաթիվ խնդիրներ լուծվեն, ինչը կօգնի երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը:

Խոսելով Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ եղած ընդհանրությունների մասին` Վեղինան նշեց, որ դրանք քրիստոնեության, խաղաղատենչ մտածողության եւ կրթված լինելու շրջանակներում են: «Չնայած մենք այդպիսի տխուր պատմություն չենք ունեցել, բայց մեր երիտասարդներն էլ ձեր երիտասարդների նման կրթված են եւ ապագայի համար վառ ձգտումներ ունեն»,-նշեց լրագրողուհին:


Աղբյուր`http://hayernaysor.am/1311921967

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 724 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ցեղասպանություն, WANN & WO | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0