Ուրբաթ, 26.04.2024, 08:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Այսօր Մեռելոց է
16:46
Այսօր Մեռելոց է
 Մեռելոց
Այսօր` օգոստոսի 15-ին Մեռելոց է (ննջեցյալների հիշատակության օր) եւ ոչ աշխատանքային օր: Հայաստանի կառավարության որոշմամբ` Հայ առաքելական եկեղեցու Տաղավար հինգ տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են համարվում: 2010թ. դեկտեմբերի 16-ի 1652Ն որոշմամբ ոչ աշխատանքային է նաեւ օգոստոսի 15-ը, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու օգոստոսի 20-ը:

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք: Օրհնվել է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Տոնի հաջորդ օրը` Մեռելոցին եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:


Աղբյուր`http://news.am/arm/news/70959.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 748 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մեռելոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0