Հինգշաբթի, 28.03.2024, 21:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Այսօր նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը. Այն նշվում է 1999 թ.-ից
00:32
Այսօր նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը. Այն նշվում է 1999 թ.-ից
Հայաստանի Ազգային գրադարանի օր
Հուլիսի 7 Հայաստանի Ազգային գրադարանում նշվել է արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանի օրը: Գրադարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիսավոր բացման ժամանակ գրադարանավարներին և մտավորականությանը շնորհավորել է ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը:

Նա նշել է, որ Ազգային գրադարանը մեծ դերակատարություն ունի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու առթիվ նախատեսվող տոնակատարությունների շրջանակում: Տոնի խորհրդի և պատմության մասին հանգամանորեն խոսել է Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

Շնորհավորանքի խոսքեր են ասել ԱԺ պատգամավոր Արտաշես Շահբազյանը, Մշակույթի նախարարության փոխնախարար Արև Սամուելյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Վերջինս խոսել է Ազգային գրադարանի հետ համագործակցության մասին, մասնավորապես շեշտել Դ.Սարգսյանի նախաձեռնությամբ Շրջիկ գրադարանով կատարած այցերը, որի ժամանակ նոր գրականությամբ են համալրվել մարզային, գյուղական գրադարաններ:

Տոնի առթիվ Ազգային գրադարանում անցկացվել է մասնագիտական մամուլի տեսություն, ցուցադրվել են Ազգային գրադարանի պատմությունը, անցյալը և ներկան ներկայացնող տեսանյութեր: Հայաստանի Ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Ազգային գրադարանի օրը նշվում է 1999 թվականից:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/07/library/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 705 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Alejandro   (29.07.2013 19:18) [Նյութ]
I've been lokoing for a post like this for an age

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0