Ուրբաթ, 29.03.2024, 18:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Այսօր սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի ծննդյան օրն է
18:55
Այսօր սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի ծննդյան օրն է
 Շահան Շահնուր
1903թ. օգոստոսի 3-ին Կոստանդնուպոլսում ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրը, իսկական անունը` Շահնուր Քերեսթեճյան: Վախճանվել է 1974 թ-ին:

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։1921-ին ավարտել է վարժարանը: Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, վարժարանն ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ:

1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ին:

1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի», ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32թթ սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում: Ծանր հիվանդության պատճառով գրողը հեռացել է Փարիզից և հաստատվել Ֆրանսիայի հարավում: 1933–ին Շ. Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը:

Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։

50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963թվականին նշվել է գրողի 60 ամյակը:
 

Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/03/brthday/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 1159 | Ավելացրեց: admin | Տեգեր: Շահան Շահնուր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0