Ուրբաթ, 26.04.2024, 15:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Այսօր լրանում է Պ. Սեւակի մահվան 40-րդ տարելիցը
19:45
Այսօր լրանում է Պ. Սեւակի մահվան 40-րդ տարելիցը
Պարույր Սեւակ
Ուղիղ քառասուն տարի առաջ այս օրը' 1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ եւ երկու որդիների հետ հայրենի Չանախչի գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին ավտովթարի ենթարկվեց անվանի հայ բանաստեղծ Պարույր Սեւակը (Պարույր Ղազարյան): Բանաստեղծն ու իր կինը' ազգությամբ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին, իսկ երկու տղաները փրկվեցին: Սեւակի մահվան հանգամանքները մինչ օրս պարուրված են խորհրդավորության մշուշով: Ավանդաբար, նրա մահվան տարելիցի կապակցությամբ Հայաստանի գրողների միությունը կազմակերպում է այց դեպի նրա ծննդավայր Զանգակատուն: Այս տարի եւս Սեւակի արվեստի նվիրյալները հավաքվել են նրա ծննդավայրում' եւս մեկ անգամ հիշելու անվանի բանաստեղծին:

Պարույր Սեւակը ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս' Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում: Սեւակը գրել-կարդալ սկսել է հինգ տարեկանից, նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց: Տասնմեկ տարեկանում ստեղծագործելու առաջին փորձն է անում: 1940 թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով' Սեւակն ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի բաժինը: «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները' Պարույր Սեւակ ստորագրությամբ:

1955 թվականին Սեւակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ եւ անցնում են նրա կյանքի հետագա չորս տարիները: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 1963-1971 թթ. աշխատում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում' որպես ավագ գիտաշխատող, 1966-ից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: Պ. Սեւակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին: Թաղված է հայրենի գյուղում:

Սեւակի գրչին են պատկանում «Անմահները հրամայում են», «Անհաշտ մտերմություն», «Սիրո ճանապարհ» , «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս» ժողովածուները, «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմները եւ շատ ուրիշ հայտնի ու սիրված գործեր:
 

Աղբյուր`http://armenpress.am/arm/news/655925/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1229 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0