Ուրբաթ, 26.04.2024, 23:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 21 » Այսօր մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
14:49
Այսօր մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
Մայիսի 21-ից «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը Լոռու մարզի Դսեղ գյուղում արդեն 6-րդ անգամ կհյուրընկալի ավելի քան 20 թատերախմբի, թատերական գործիչների ու տիկնիկագործների 18 երկրից (Սլովենիա, Հունգարիա, Վրաստան, Չեխիա, Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իրան, Բելառուս, Ռուսաստան, Սլովակիա, Սերբիա, Գերմանիա, Իտալիա, Ալժիր):

Փառատոնին, որը կանցկացվի 2 փուլով' Լոռիում (Դսեղ գյուղ) և հանրապետության մյուս մարզերում, կմասնակցեն թատրոններ նաև Հայաստանի Հանրապետությունից, Արցախից ու Ջավախքից:

«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը հանդիսավոր կբացվի մայիսի 21-ին' ժամը 14:00-ին, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում' գրողի հուշարձանի մոտ: Փառատոնի հանդիսավոր բացումը կազդարարվի «Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության» տիկնիկային ներկայացումով: Բացման արարողությունից հետո կսկսվի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որին կհաջորդեն փառատոնի առաջին ներկայացումները:

Այս տարի ևս փառատոնի օրերին կիրականացվեն համատեղ ծրագրեր, կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի առաջին փուլի ավարտից (մայիսի 27) հետո, հայկական բոլոր տիկնիկային թատրոնները ամենայն հայոց հեքիաթագիր, մեծ մարդասեր Հովհ. Թումանյանի ծննդավայրից թումանյանական սերն ու բարությունը կսփռեն, աշխարհի հեքիաթները կտանեն Հայաստանի բոլոր մարզեր' հեռավոր քաղաքներն ու գյուղերը (մինչև սեպտեմբերի 17-ը):

ՀՀ մշակույթի նախարարարության տեղեկացմամբ' հայ տիկնիկային գործիչների հետ միասին մարզերում հանդես կգան նաև փառատոնի իտալացի և գերմանացի գործընկերները:

Փառատոնն անցկացնում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը' «ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը»: Փառատոնը տարեցտարի ընդլայնում է և մասնակից երկրների աշխարհագրությունը, և հովանավորներին: ՀՀ նախագահի աշխատակազմի և մշակույթի նախարարության հովանավորությամբ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ հովանավորում է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:

Աջակիցների շարքում են Լոռու մարզպետարանը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, «Գրանդ Քենդի», «Զիգզագ», «Սելենա Սերվիս» ընկերությունները: Փառատոնի հիմնադիր հովանավորն է Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության hիմնադրամը:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/1414/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 885 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0