Շաբաթ, 20.04.2024, 15:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Այսօր Վարդան Աճեմյանի ծննդյան օրն է
17:29
Այսօր Վարդան Աճեմյանի ծննդյան օրն է
Վարդան ԱճեմյանՏաղանդավոր բեմադրիչը ծնվեց Մայր թատրոնի համար ու տարիների ընթացքում հայ ռեժիսորական արվեստը հասցրեց իր բարձունքին: Վարդան Աճեմյանի ավանդն այնքան մեծ է, որ կիրառվում է "աճեմյանական դպրոց" արտահայտությունը: Առաջին հանդիպումը թատրոնի հետ 1920 թ-ին էր, ուր նա հանդես եկավ որպես դերասան: Արդեն 1929թ-ին նրա ներկայացումները վկայեցին, որ ասպարեզ է եկել արդիական հարցերի հանդեպ զգայուն, մասշտաբային մտածողության ու վառ ձիրքի տեր մի արվեստագետ, որը պիտի փայլեր նաև Հ. Պարոնյանի "Մեծապատիվ մուրացկաններում", Ն. Զարյանի` "Արա Գեղեցիկ"-ում, Շիլլերի` "Խարդավանք և սեր" ներկայացումներում:

Մայր թատրոնում նա իրականացրել է նաև 50 բեմադրություն` դասական, ազգային, ժամանակակից գործիչների այնպիսի ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են` Շիրվանզադեի "Նամուսն" ու "Քաոսը", Վ. Սարոյանի` "Իմ սիրտը լեռներում է", Շեքսպիրի` "Ռոմեո և Ջուլիետ"-ը:

Մեծանուն ռեժիսորի վերջին բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնում էր, իսկ պիեսը` Վարդան Պետրոսյանի "Ծանր է Հիպոկրատի գլխարկը" ստեղծագործությունը:


Աղբյուր`http://www.mamul.am/am/news/200/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B3%D5%A5%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%B6-%D5%A7

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 877 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդան Աճեմյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0