Հինգշաբթի, 25.04.2024, 16:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » «Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է»… (տեսանյութ)
13:05
«Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է»… (տեսանյութ)
Անդրեա Ռոգոնի «Ես ազատ եմ»
«Ես ազատ եմ. այս սուտն այնքան հաճախ եմ կրկնել, որ ինքս էլ եմ սկսել հավատալ դրան».  սրանք սովորական կուբացիների անկեղծությամբ ասված խոսքեր են, որ հնչում են Անդրեա Ռոգոնի «Ես ազատ եմ» ֆիլմում:

Նրանք քաջատեղյակ են, թե ինչ սահմանափակումներ են գործում իրենց դեմ` որպես մարդ արարածների: Հասարակության թիվ մեկ թշնամին Յոանի Սանչեսն է` մի կին բլոգեր, որն իր հոդվածներում մերկացնում է համակարգի էությունը: «Ազատությունը ազատ չլինելուդ մասին հրապարակավ գոռալու ազատությունն է», – ասում է նա: Շատ հուսահատ կուբացիներ սիրտ են արել, կյանքը վտանգելով, անցնել Միացյալ Նահանգներ: Բայց բանաստեղծ Կոնստանտինոս Պ. Կավաֆիսի խոսքերով ասած, ուր էլ որ գնաս, միշտ կքայլես Հավանայի փողոցներով. անցյալը չես թոթափի:

Գերմանիայում ծնված Անդրեա Ռոգոն օրեր առաջ Հայաստանում էր, «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի թվում: Նրա «Ես ազատ եմ» ֆիլմը այդ օրերին ցուցադրվեց հայաստանցի կինոսիրողին: webtv-ի ներկայացուցիչները Անդրեայի հետ պայմանավորվեցին ընդամենը 3 օր ֆիլմը ցուցադրել webtv-ի վիրտուալ կինոթատրոնում: Անդրեան համաձայնեց: Ժամանակի սղության պատճառով Անդրեայի հետ webtv-ի հարցազրույցը չկայացավ, բայց պայմանավորվածություն կա այն օնլայն իրականացնելու: Ի դեպ Անդրեան 2006-2007 թթ. ուսանել է Կուբայի Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցում (EICTV): Սովորել է նաեւ Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայի վավերագրական ռեժիսուրայի բաժնում: 2010-ից ազատ ռեժիսոր է: «Ես ազատ եմ» ֆիմը նկարահանել է 2010 թվականին:

Ֆիլմը կարելի է դիտել այստեղ


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/27/andrea-rogo/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 859 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անդրեա Ռոգոնի, Ոսկե ծիրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0