Չորեքշաբթի, 24.04.2024, 20:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » «Ազգ». Անորոշ վիճակ Երուսաղեմում
12:56
«Ազգ». Անորոշ վիճակ Երուսաղեմում
Երուսաղեմ
Թերթն անդրադառնում է Երուսաղեմում հայ համայնքի եւ հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին ու նշում, թե հայերի կալվածքներն ու եկեղեցիները գտնվում են գլխավոր վայրերում եւ լավ «թիրախ» են հետագա գործարքների համար:

«…Պատմության այս վճռորոշ ժամանակաշրջանում, երբ հայերի գոյության խնդիրը սուրբ քաղաքում վտանգված է, պատրիարքությունն ու միաբանությունը գտնվում են շփոթ կացության մեջ: Ամբողջ համայնքի ուշադրությունը բեւեռված է 94-ամյա պատրիարք Թորգոմ Մանուկյանի վատառողջության վրա:

Իր ծաղկուն շրջանում Երուսաղեմի հայկական բնակչությունը 25 հազար էր հաշվվում: Այսօր նվազել է եւ դարձել հազարից էլ պակաս: Մեծ թվով հայերի ներկայությունը կնպաստեր բարոյական աջակցություն ցուցաբերելուն պատրիարքարանին, որն իր գործերը տնօրինում է առանց արտաքին միջամտության, միաբանությանը ստատուս քվոյով տրամադրված իշխանության շնորհիվ:

Հույները, ռուսներն ու Վատիկանը միշտ էլ միջամտել եւ թիկունք են կանգնել իրենց համապատասխան պատրիարքարաններին Երուսաղեմում: Մեր դեպքում, միայն Սբ Հակոբյանց միաբանությանն է իրավունք վերապահվում (ստատուս քվոյով) կատարելու նման քայլեր: Այդ իրավասությունն այնքան մեծ է, որ միաբանության վերջին կոնկլավին (փակ ժողովին) Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներին չթույլատրվեց մասնակցել, եւ գերագույն պատրիարք Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը հանձնվեց միաբանությանը` ընթերցվելու համար:

Բացի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից, որն, ինչ խոսք, վնասում է հայկական շահերին, կուլիսներում գոյություն ունի (արդեն ինչքան ժամանակ է) նաեւ էջմիածնական եւ անթիլիասական խմբավորումների հակամարտությունը, որն առավել ուժգնանում է հոգեւորականների անձնական փառասիրությունների հետեւանքում:

Մարտի 15-ը նշանակված էր որպես վերջնաժամկետ պատրիարքի տեղապահ ընտրելու, բայց այդ թվականը եկավ-անցավ, եւ ոչ մի բան չձեռնարկվեց, հակառակ այն փաստին, որ պատրիարքի առողջությունը գնալով ավելի է վատթարանում: Այս դանդաղկոտությունը կամ ձգձգումը վտանգավոր եւ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ:

Պատրիարքարանի ներքին կանոնադրությունը պետք է փոփոխության ենթարկվեր, որպեսզի հնարավոր լիներ ընտրել տեղապահ, բայց ցարդ ոչ մի հաղորդագրություն չի հրապարակվել այդ առնչությամբ:

Դարերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ծվարած հայերն իրենց սիրահոժար նվիրատվություններով նպաստել են ստեղծելու Երուսաղեմի ներկայիս հարստությունը: Բայց 1914-ից ի վեր, երբ Օրմանյան պատրիարքն Ստամբուլից ուղեւորվել էր Երուսաղեմ` ստուգելու պատրիարքարանի կանոնախախտումները, ոչ մի հաշվետվություն ցարդ չի ներկայացվել Սբ Հակոբյանց միաբանության կողմից:

Քրիստոնեական եկեղեցիները հարկելու իսրայելական կառավարության վերջերս որդեգրած քաղաքականությունը էլ ավելի է բարդացնելու հայոց պատրիարքարանի շուրջն ստեղծված իրավիճակը, սակայն այս վտանգը նույնպես չի սթափեցնում միաբանությանը` կարգի բերելու սեփական տունը:

Տեղապահության հնարավոր թեկնածուների միջեւ մրցակցությունը շարունակվում է: Այն բարձրաստիճան հոգեւորականները, որոնք կարող են ապահովել պատրիարքարանի կայունությունը, խուսափում են պատասխանատվությունից, մինչդեռ բոլոր մյուսները, գոտեպնդված ամենատարբեր հավակնություններով, իրենց ձեռնհաս են համարում ստանձնելու այդ պաշտոնը` հետագայում պատրիարք դառնալու ակնկալիքներով:

Անձնական եւ խմբակցային մրցակցությունը գերիշխում է, մինչ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սպառնում է մեր կենսական շահերին եւ հետապնդում տիրանալու մեր դարեր շարունակ խնամքով պահպանված կալվածքներին:

Շտապողականության ոչ մի նշույլ: Ամեն ինչ քողարկված է:

Երուսաղեմում հայոց պատրիարքարանը անորոշ վիճակում է»,- գրում է «Ազգը»:


Աղբյուր`http://news.am/arm/news/64962.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 889 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0