Ուրբաթ, 26.04.2024, 02:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » «Ազգ». Կոնսերվատորիայի պրոռեկտորը կապ չունի մսի պասսաժի հետ
22:24
«Ազգ». Կոնսերվատորիայի պրոռեկտորը կապ չունի մսի պասսաժի հետ
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Թերթը գրում է, որ երեկվա համարում տպագրել էին ստույգ աղբյուրներից չհաստատված տեղեկատվություն այն մասին, թե Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնի հավակնորդ է պրոռեկտոր Շահեն Շահինյանը, ով ներկայումս հեղինակավոր արվեստագետների միջնորդությամբ եւ դրամական վարձատրության խոստմամբ աշխատում է վերեւների բարեհաճությամբ հասնել ցանկալի պաշտոնին: Ավելացրել էին նաեւ, որ պրոռեկտոր Շահինյանը տեր է մսի պասաժի:

«Շահինյանը երեկ ներկայացավ թերթի խմբագրություն եւ ամբողջովին հերքեց մսի պասաժի տեր լինելու տեղեկությունը, ինչպես նաեւ նյութական վարձատրության պահը: «Միակ կապը Սիլաչի թաղամասի հետ այն է, ասաց նա, որ ծնվել եմ այնտեղ եւ վաղուց տեղափոխվել այլ բնակավայր»:

Այնուամենայնիվ, պրն Շահինյանը չժխտեց, որ տարիքային ցենզի կամ այլ պատճառով ռեկտորի աթոռի թափուր մնալու պարագայում ինքը հավակնորդ է լինելու այդ պաշտոնին: Պրն Շահինյանը խմբագրության տրամադրության տակ դրեց իր կենսագրականը, որն իրոք հարուստ է երաժշտական գործունեությամբ` եւ ուսումնառությամբ, եւ միջազգային ու տեղական մրցանակներով, եւ մասնագիտական-կրթական աշխատանքով:

Հիշեցնենք, որ Շահինյանը մասնագիտությամբ ջութակահար է, երաժշտագիտության բնագավառի դոցենտ, կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր: Ցավում ենք չստուգված տեղեկություն հրապարակելու համար»,- գրում է թերթը:


Աղբյուր`http://news.am/arm/news/64427.html


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 732 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0