Շաբաթ, 20.04.2024, 03:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » «Ազգ». Թալանված ձեռագրեր Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքից
13:18
«Ազգ». Թալանված ձեռագրեր Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքից
Թալանված ձեռագրեր
Թերթին հասած տեղեկություններով` հունիսի 12-ին երկու հայ անձնավորություններ Լոնդոնում պատարագի ավարտին մոտեցել են Ներսես ավագ քահանա Ներսեսյանին` նրա կարծիքը իմանալու համար 5 հայկական մանրանկարների եւ երկու յուղանկարների վերաբերյալ:

«Նրանց հետաքրքրում էր այդ պատկերների նյութական արժեքը վաճառքի դնելու պարագայում: Տեր Ներսեսը ճանաչում է պատկերների պատկանելությունը, որպես մասունքներ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի եւ բացատրում է երկու անձերին դրանց գողացված լինելը: Նկարների պատկերները տպված են վանքի տպագրված ձեռագրերի ցուցակում, եւ նկարների տակը տեղադրված արձանագրությունները պարսկերեն գրությամբ տալիս են պատկերների նկարագրությունը:

Տեր Ներսեսը նկարների մասին անմիջապես տեղեկացնում է Անթիլիաս, Արամ կաթողիկոսին, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, եւ Նոր Ջուղայի թեմական խորհրդին:

Ըստ Անթիլիասի վեհարանի քարտուղար Խաչիկ Դեդեյանի` Արամ Վեհափառը, տեղեկանալով կատարվածի մասին, հրահանգել է Նոր Ջուղայի ազգային իշխանություններին անհապաղ եւ ամենայն լրջությամբ հետեւել խնդրին:

Թե իրականում ի՞նչ է կատարվել ձեռագրերի հետ, կարող են պարզել միայն վերոհիշյալ պատասխանատուները, որոնք ցարդ լռում են, այնինչ ոչ միայն իրանահայ համայնքը, այլեւ ողջ հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը եւ հատկապես խնդրի անմիջական պատասխանատու Նոր Ջուղայի թեմական խորհրդից եւ թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանից սպասում է հստակ բացատրություն»,- գրում է թերթը:
 

Աղբյուր`http://news.am/arm/news/67025.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 647 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0