Շաբաթ, 27.04.2024, 08:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Ազգային-ավանդական ճաշատեսակի` տոլմայի փառատոն
13:13
Ազգային-ավանդական ճաշատեսակի` տոլմայի փառատոն
տոլմա
Հուլիս 14-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա ազգային-ավանդական ճաշատեսակի` տոլմայի փառատոն: Այն կազմակերպում է «Հայ Խոհարարական ավանդույթների Զարգացման և Պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կազմակերպիչները նշում են, այս միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաև տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:

Փառատոնը անցկացվելու է մրցույթային ձևով: Մրցույթային մասին կմասնակցեն ինչպես Հայաստանի առաջատար ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երևան քաղաքից և մարզերից. ընդհանուր առմամբ՝ 20 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը տեղում կպատրաստի ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

Հրավիրված են նաև մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Հնդկաստանից և Վրաստանից: Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ մի քանի անվանակարգերում: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովելու համար նախատեսվում է մրցույթը զուգակցել «Կարին» ազգագրական համույթի երգ ու պարով:

Փառատոնի պատվավոր հյուրերն են լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող հայ և օտարազգի անվանի դերասանները, ռեժիսորները, կինոաշխարհի անվանի մարդիկ, ինչպես նաև պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկվելով ժյուրիի կազմում, որոշելու են փառատոնի հաղթողներին:

Փառատոնը կսկսվի 18:00-ին և կշարունակվի մինչև 22:00-ն:


Աղբյուր`http://1lur.am/am/?p=36845

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 799 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 48
Հյուրեր: 48
Օգտվողներ: 0