Հինգշաբթի, 25.04.2024, 13:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Ազգային գրադարանի ընթերցողները մշակույթի նախարարին մեղադրում են դիրքը չարաշահելու մեջ
16:15
Ազգային գրադարանի ընթերցողները մշակույթի նախարարին մեղադրում են դիրքը չարաշահելու մեջ
Հասմիկ Պողոսյան
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին այսօր էլ բաց նամակ են հղել ազգային գրադարանի ընթերցող մտավորականները:

«ՀՀ Ազգային գրադարանի ընթերցող մտավորականներս առավել քան զարմացած ենք և, միաժամանակ, զայրացած Ձեր ընդունած որոշման կապակցությամբ՝ չշարունակելու գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։
Բոլորովին չփորձելով սևացնել և ոչ մի հավանական թեկնածուի՝ մտավորականներս գտնում ենք, որ Ազգային գրադարանում այսօր մերօրյա ծանր պայմաններում տարվում է արդյունավետ աշխատանք ընթերցողների սպասարկման գործը բարելավելու, նրանց
անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու, մասնագիտական օգնությ՛ուն ատւււցելու, գրադարանային ֆոնդը ոչ միայն պահպանելու, այլև էապես համալրելու ուղղությամբ: Մեզ անգամ չի էլ հետաքրքրում, թե ում եք Դուք նախատեսում Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում, որը կարող է կա՛մ լավ աշխատող լինել, կամ տապալել աշխատանքը։

Եթե Ազգային գրադարանը գտնվեր ողբալի պայմաններում, ինչը, անշուշտ, անհանգստացնելու էր Ձեզ և ստիպելու մտածեր կադրային փոփոխությունների, Ձեզ կարելի էր հասկանալ։ Ձեր նախարարության ենթակայության ներքո կան հիմնարկներ, որոնք, անտարակույս, կադրային փոփոխությունների կարիք ունեն, սակայն դա բոլոդովին չի վերաբերում նորմալ աշխատանքային ռիթմով ապրող Ազգային գրադարանին:

Առանց պատճառ նշելու և մեղադրանքներ ներկայացնելու գրադարանի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը բեկանելը հավաստում է Ձեր աշխատանքային դիրքը չարաշահելու հանգամանքը: Եթե արմատական մեղադրանքներ ունեք, ապա դրանք ներկայացրեք, այլապես ետ վերցրեք Ձեր որոշումը։

Մենք՝ մտավորականներս, օգտվելով առիթից, կցանկանայինք շեշտել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը լավ կաներ, որ մտածեր այնպիսի մի խնդրի մասին, թե ինչպես են հանրապետության մշակութային հուշարձանների վրա հայտնվել և մինչև օրս էլ գոյություն ունեն խայտառակ ցուցատախտակներ՝ անգրագետ և հաճախ Էլ ոչ հայանպաստ բովանդակությամբ, և ոչ թե բեկաներ դեռևս երեք տարվա ուժ ունեցող աշխատանքային պայմանագիրը, որով գործնականում երիտասարդ և արդյունավետ տնօրենը առանց որևէ մի հիմնավոր պատճառի, հեռացվում է աշխատանքից»,-ասված է նամակում:

Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո մշակույթի նախարարը խնդրի վերաբերյալ հարցերին չի պատասխան, ասել է, որ այսօր հրաման կլինի:
Նախորդող հրապարակում`
Ինչո՞ւ չեն ցանկանում պայմանագիր կնքել Դ. Սարգսյանի հետ. «Ես խմելու հետ կապված ոչ մի պատասխան չեմ տա ձեզ»


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/06/17/cult/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0