Չորեքշաբթի, 24.04.2024, 13:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » Ազգությամբ թուրք ազդեցիկ համադրողը բարձր է գնահատում Վենետիկի 54-րդ բիենալեում Հայաստանի տաղավարը
12:59
Ազգությամբ թուրք ազդեցիկ համադրողը բարձր է գնահատում Վենետիկի 54-րդ բիենալեում Հայաստանի տաղավարը
Վենետիկի 54-րդ բիենալե
Արվեստի աշխարհի պրոֆեսիոնալները մասնագիտական լրատվամիջոցներում շարունակում են կիսել իրենց տպավորությունները Վենետիկի 54-րդ բիենալեի շուրջ։ Օրերս կարծիքների փունջ է ներկայացրել նաև ժամանանակից արվեստի «Օփեն սփեյս.ռու» ռուսական հայտնի ռեսուրսը։

Բորիս Գրոյսի (տեսաբան և կուրատոր, Ռուսատանի այս տարվա տաղավարի համադրող, Նյու-Յորք), Վազիֆ Քորտունի (համադրող, Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավարի համադրող, Ստամբուլ), Դեյվիդ Էլիոթի (համադրող, Սիդնեյի 2010 Բիենալեի համադրող, Լոնդոն, Բարտ Դե Բարեի (Անտվերպենի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն), Նեդկո Սոլակովի (արվեստագետ, Սոֆիա) կարծիքները համընկնում են Բիենալեի կենտրոնական ցուցահանդեսի և ազգային տաղավարների գնահատման հարցում։ Նրանք կարծում են, որ թեպետև կենտրոնական ցուցադրությունն է սահմանում Բիենալեի գեղագիտական նորմը, բայց այս տարի ազգային տաղավարները շատ ավելի հետաքրքիր էին, քան կենտրոնական ցուցադրությունը։

Կարճ ժամանակի ու փոքր բյուջեի պատճառով Բիենալեի գլխավոր համադրող Բիչե Քուրիգերին չէր հաջողվել տպավորիչ ցուցադրություն կառուցել։ Վերոնշյալ խնդիրներից բացի, որոշակի քննադատության է ենթարկվում նաև ցուցադրության բավական տարտամ խորագիրը(Illuminations ) ինչպես նաև Տինտորետոի գործերը ցուցադրանքի մեջ ներառելը։

Մասնավորապես Բարտ Դե Բարեն ասում է, որ «մենք բոլորս էլ Սիրում ենք Տինտորետոին, բայց քարշ տալ նրան ուղղակի ցուցասրահ` նոր բան ոչինչ չի ավելացնում։ Նա առանց այդ էլ ամեն րոպե քեզ հետ է, նաև դրանում է Վենետիկի հմայքը...»։

Հաջողված ազգային տաղավարների թվում (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Դանիա, Շվեյցարիա, Ավստրիա) նշվում է նաև Հայաստանի տաղավարը։ Մեր տաղավարին հատկապես բարձր է գնահատում Մասնավորապես Պլատֆորմ Գարանտիի տնօրեն, Ստամբուլի այսօրվա առավել ազդեցիկ համադրողներից մեկը` Վազիֆ Քորտունը։ «Գերազանց ծրագրեր կային Հայաստանի, Միջին Ասիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Թայվանի տաղավարներում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հայկական տաղավարի համադրողներից Արմինե Անտիկյանը վերջերս փաստեց, որ բիենալեի մասնակից 89 երկրների շարքում հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Աննախադեպ էր այցելուների թիվը: Մեր տաղավարը միջազգային նոր ցուցահանդեսների հրավերներ ստացավ: Հայկական տաղավարի նկատմամբ հիացմունքն արտահայտեցին նաև ադրբեջանական տաղվարի պատվիրակները, Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այս տարի հայկական տաղավարի կոմիսար էր նշանակվել «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վիկտոր Մնացականյանը:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/05/bienale-armenia-turk/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 575 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0