Հինգշաբթի, 25.04.2024, 09:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Ազնավուրն իր ստեղծագործագործական կյանքի նոր էջն է բացում
14:04
Ազնավուրն իր ստեղծագործագործական կյանքի նոր էջն է բացում
 Շառլ Ազնավուր
87-ամյա Շառլ Ազնավուրն իր ստեղծագործագործական կյանքի նոր էջն է բացում: Օգոստոսի վերջին նա թողարկելու է իր հերթական «Ազնավուրը` միշտ» ձայնասկավառակը, որում ներառված են լինելու նրա 12 նոր երգերը: Միաժամանակ «Դոն Քիշոտ» հրատարակչությունը հրատարակելու է նրա նոր գիրքը` «Մի դռնից մյուսը»: Եվ վերջապես սեպտեմբերի 7-ին երգիչը վերադառնալու է փարիզյան «Օլիմպիա» համերգասրահի բեմ, որտեղ ելույթ է ունեցել ավելի քան 30 տարի առաջ. տեղեկացնում է Известия թերթը:

Փարիզյան համերգներից հետո` հոկտեմբերի կեսին, Ազնավուրը հյուրախաղերի է մեկնելու Ֆրանսիայով, ապա շրջագայության` Լատինական Ամերիկա, Կանադա, հնարավոր է` նաեւ այլ երկրներ:

ԱՄՆ-ում CNN-ը եւ Times online ամսագիրը նրան ընտրել են որպես նախորդ հարյուրամյակի «վարիետեի արտիստ»: Ընդ որում` մրցապայքարում նա հետ է թողել շոու բիզնեսի այնպիսի հսկաների, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան եւ Էլվիս Պրեսլին:

Известия-ին տված հարցազրույցում երգիչն ասել է, որ կմեռներ ձանձրույթից, եթե այլեւս չկարողանար ստեղծագործել: Ի դեպ, նա անկեղծորեն խոտստովանել է` սարսափում է, որ մահանալու է, եւ չէր ցանկանա Մոլիերի պես կյանքից հեռանալ բեմի վրա, այլ` հարազատներով շրջապատված: Ազնավուրն այսօր մահից մի բան է խնդրում. «Զարմացրու ինձ»:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10818.htm

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 703 | Ավելացրեց: admin | Տեգեր: Շառլ Ազնավուր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 7
Հյուրեր: 7
Օգտվողներ: 0