Հինգշաբթի, 25.04.2024, 20:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Բաց նամակ ՀՀ իշխանութիւններուն
15:13
Բաց նամակ ՀՀ իշխանութիւններուն
Фанни
Երկար ժամանակ մտորումներու մէջ էի. գրե՞լ այս նամակը, թէ՞ ոչ: Ազգային արժանապատվությունս թույլ չէր տար զիս, այս տողերը գրելիս էլ ինձ կզգամ մի տեսակ դավաճանի, հայրենի արժեքներուն դավաճանած հայի դերուն մէջ: Սակայն մյուս կողմից էլ ինձ հանգիստ չի տար Հայրենիքումս կատարվող ասանկ անարդարությունները:

Հայաստանին մշակութային կեանքի մասին իմ պատկերացումները ձեւաւորված են Բեյրութի «Ազդակ» օրաթերթի «Հայրենի կեանք» խորագրի ներքո տպագրուած նյութերով` գիրքէրու շնորհանդեսներ, հանդիպումնէր սփիւռքահայ և հայաստանեան մշակույթի անվանի գործիչներու հետ, գրական քննարկումներ, գիտաժողովներ, որոնց հիմնական կազմակերպիչը կհանդիսանար Հայաստանի ազգային գրադարանը` ի դեմս գրող, հրապարակախօս տնօրեն Դավիդ Սարկիսեանի: Բեյրութահայութեան շրջանում հաճախ էր խոսվում նրա հայրենասիրական, մշակութային ձեռնարկներու մասին, անգամ մը Հայաստան այցիս ատեն պատիվ եմ ունեցել մասնակցելու Դ.Սարկիսեանի կազմակերպած միջոցառումներից մի քանիսին, որոնց մասնակցում էին հայաստանեան մտավօրականութեան սերուցքը և ես երբեք չի պիտի մոռանամ այդ նուիրական պահերը, որ ապրած եմ Ազգային գրադարանէն ներս: Ջերմ, լիրիկական մթնոլորտում ես առնչուեցա հայ պոեզիային, գեղանկարչութեանը, որն ինծի համար առավել տպավորիչ էր, քանզի այդ ամենը Հայրենիքում էր… Այսօրուա պէս հիշում եմ Զաւեն Եկավեանին մեծարումը գրադարանում, որի ժամանակ խոսուեցաւ նաև սփյուռքահայ գաղթօջախների խնդիրների մասին, առաջարկություններ արուեցին դրանք լուծելու ուղղութեամբ…

Եվ հանկարծ իմացա, որ Դավիդ Սարկիսեանին հետ մշակոյթի նախարարը մտադիր չէ կնքել աշխատանքային նոր պայմանագիր մը: Աստված իմ, ինծի կթվար, որ մշակույթի նախարարը պետք է ոգևորէ, խրախուսէ Սարկիսեանններու նման անհատներին: Չէ՞ որ բացի հեղինակած մի շարք գիրքէիրց, որոնցից նա բաժին է հանել նաև մեր գաղթօջախին, իր ներդրումն ունի Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման գործում: Հիշում եմ, թե մի երկու տարի առաջ ինչ ջերմեռանդութեամբ էր Բեյրութում հայտարարել գրքահավաք, որն ըստ իս, հենց մշակույթի նախարարի պարտականութիւնն էր, մինչդեռ վերջինս ոչ մի միջոց չձեռնարկեց` անգամ այդ հաւաքուած գրականությունը Հայաստան տեղափոխելու հարցում: Այդ գործը հաջողուեցաւ միմիայն Դավիդ Սարկիսեանի նվիրուածութեան շնորհիվ…

Մի նկատառում ևս. լսելով Դ.Սարկիսեանի պաշտոնանկութեան մասին լուրը` փորձեցի համացանցի օգնութեամբ իինծի համար պարզել ադոր պատճառները, ավաղ… ոչ մի բացատրութիւն չկար, եւ փոխարենը` համացանցի հայաստանեան գրեթե բոլոր կայք էջերը հեղեղված էին Հասմիկ Պողոսեանին վերաբերող այնպիսի նիւթերով, որ ես փշաքաղուեցա, իմ պատկերացմամբ միայն օրենքով գողերը, հանցագործները կարող էին նման պատմութիւն ունենալ, որակումներ` ստախօս, կաշառակեր, գող, կերել է պետութեան փողերը, և նման այլ մութ գործեր…

Կուզեմ ըսել, որ ինծի, որպես հայ մարդու, կարող եմ համոզված ըսել, որ ողջ բեյրութահայութեանը մեծ ցավ կպատճառէ Դ. Սարկիսեանի պաշտոնանկութիւնը: Հայաստանի մշակութային կեանքը շատ բաներով օգնում է սփիւռքահայութեանը` հայ մնալ օտար միջավայրում, իսկ այս վերջին տեղեկութիւնները ցնցեցին ինձ…

Կխնդրեմ, ՀՀ կառավարութեանը, բեյրութահայութեան անունից, վերանայիլ Դ.Սարկիսեանի հետ կնքած պայմանագիրը` հանուն հայապահպանութեան, մեր մշակույթի զարգացման: Կակնկալեմ ձեր դրական պատասխանը:

Հույսով և հայրենի իշխանությունների նկատմամբ հավատով`

Հայկանուշ Բարդակչեան բանասէր, Բեյրութ

Հ.Գ. Ներողութիւն կխնդրեմ` ձեր` աբեղեանական ուղղագրութեանը հաւատարիմ չըլլալուս համար:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2846/


Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Crissy   (15.11.2012 10:53) [Նյութ]
I thank you hmbuly for sharing your wisdom JJWY

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0