Ուրբաթ, 19.04.2024, 13:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Բացվեց "Թաթարստանի բնությունը" լուսանկարչական ցուցահանդեսը
18:39
Բացվեց "Թաթարստանի բնությունը" լուսանկարչական ցուցահանդեսը
ցուցահանդես
Օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի հայերի միության, "Տաշիր" ընկերությունների խմբի, Մորդովիայի մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ հայ նկարիչների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների պարգևատրման հանդիսավոր արարողությունը և Մորդովիայի Հանրապետության դատախազ Կաֆիլ Ամիրովի լուսանկարչական աշխատանքների` "Թաթարստանի բնությունը" խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Մորդովիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ալեքսանդր Լուզգինը, Մորդովիայի կառավարությանն առընթեր գիտահետազոտական ինստիտուտի հնագիտության և ազգագրության բաժնի վարիչ Լյուդմիլա Նիկոնովան, Ռուսաստանի հայերի միության Մորդովիայի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Լևոն Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության Թաթարստանի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Միխայիլ Խաչատուրյանը:

 Ռուսաստանի ժողովուրդների հետ Մորդովիայի ժողովրդի միավորման 1000-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին` հայ նկարիչներին և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներին Մ. Խաչատուրյանը պարգևատրեց մեդալներով, պատվոգրերով և նվերներով, որից հետո տեղի ունեցավ  "Թաթարստանի բնությունը" լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Միջոցառման վերջում հրավիրվածները ունկնդրեցին "Սայաթ-Նովա" աշուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթը:

Տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից։


Աղբյուր`http://www.report.am/news/culture/tatarstani-bnutyun-cucahandes.html

Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 976 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կաֆիլ Ամիրով, ցուցահանդես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0