Ուրբաթ, 26.04.2024, 14:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Բակային լեզուն եթեր է տեղափոխվում սերիալային դրվագների միջոցով. Սերգո Երիցյան
15:58
Բակային լեզուն եթեր է տեղափոխվում սերիալային դրվագների միջոցով. Սերգո Երիցյան
 Սերգո Երիցյան
Մի քանի դիտարկումների արդյունքում լույս է տեսել «Հեռուստաեթեր. լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն» աշխատությունը, որտեղ ներկայացված են հեռուստաեթերին ու լրագրողներին բնորոշ սխալները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության ու գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պաշտոնակատար Սերգո Երիցյանը:

«Բակային լեզուն եթեր է տեղափոխվում սերիալային դրվագների միջոցով: Հիմնական մեղանչումը ա-ախոսությունն է, սխալ շեշտադրումը»,- ասաց Ս. Երիցյանը՝ ընդգծելով, որ լեզվի պետական տեսչությունը բավարար լծակներ չունի լեզվի խախտման դեպքերի դեմ պայքարելու համար:

Նա լրագրողների շրջանում հաճախակի հանդիպող սխալների թվում նշեց գոյականի եզակի-հոգնակի թվի սխալ օգտագործումը, օտարաբանությունների կիրառումն այն դեպքում, երբ հայերենում կան դրանց համարժեքները (ֆունկցիա-գործառույթ, հիմնախնդիր-պրոբլեմ), բարբառային բառերի սպրդումը, շարադասական ու համադասական շաղկապների սխալ կիրառումը:
«Սենց, տենց և այլ բարբառային բառեր են սպրդում լրագրողական բառապաշար»,- հավելեց Ս. Երիցյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա պայքարն օրենսդրորեն պաշտպանված չէ, քանի որ բացակայում է այն կետը, որը պատասխանատվություն է սահմանում լեզվական մեղանչումներ կատարած անձի հանդեպ: Խոսքը տվյալ պարագայում կարող է լինել միայն անձին «հասարակական պարսավանքի ենթարկելու» մասին: Լեզվի պետական տեսչության պաշտոնակատարը նշեց նաև, որ իրենք հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը թույլ կտա «եթերային լեզվի պաշտպանությունը տեղափոխել հասարակական պարսավանքից իրավական հարթություն»:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30256.html

Կատեգորիա: Հեռուստաեթեր | Դիտումներ: 1429 | Ավելացրեց: admin | Տեգեր: սերիալ, Սերգո Երիցյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0