Շաբաթ, 20.04.2024, 05:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » «ԲԱՄԲԻՌ»-ը ելույթ է ունեցել Փարիզում
12:58
«ԲԱՄԲԻՌ»-ը ելույթ է ունեցել Փարիզում
ԲԱՄԲԻՌ
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում օրերս տեղի է ունեցել մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների և երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադևոսյանը ներկայացրեց «Հայաստանը և Ֆրանսիան հայ և ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:

Ցուցադրվել են Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն է եղել` խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի և Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես է եկել հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների և սեփական երգացանկի կատարումներով:
 
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի և արտերկրից ժամանած արվեստագետներ:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/11/cultural-event-in-paris/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 810 | Ավելացրեց: admin | Տեգեր: Փարիզ, «ԲԱՄԲԻՌ» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0