Շաբաթ, 20.04.2024, 12:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Բարեգործական համերգ` ուղղված հայ շնորհալի երեխաների հովանավորությանը
22:04
Բարեգործական համերգ` ուղղված հայ շնորհալի երեխաների հովանավորությանը
Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահ
Օգոստոսի 18-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Նունե Եսայան» հասարակական բարեգործական կազմակերպության համերգը, որի շրջանակներում ստացված հասույթն ուղղվելու է զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների, մանկատների շնորհալի երեխաների հովանավորությանը:

«Բարեգործությունը խղճի արթնացումն է, լավ է, որ մարդ իր խղճի հետ զրույց անի»,- սահյանական տողերով հանդիսավոր երեկոյի սկիզբն ազդարարեցին ամուսիններ Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը' շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին եւ գործընկերներին, ովքեր ակամայից իրենց մասնակցությամբ նպաստել են բարեգործական ծրագրի իրականացմանը:

Բարեգործական համերգին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Նպատակ ունեմ համերգից ստացված միջոցների շնորհիվ օգնել ոչ միայն շնորհալի երեխաներին, այլեւ նրանց, ովքեր առողջական կամ այլ տեսակի խնդիրներ կունենան: Եվ մեր ամբողջ տարվա աշխատանքը կներկայացնենք ամենամյա համերգի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նունե Եսայանը' հավելելով, որ բարեգործական համերգային ծրագիրը կյանքի կոչելու գործում սատարեցին նաեւ իր գործընկերները:

Համերգին մասնակցում էին հայ էստրադային անվանի երգիչ-երգչուհիներ' Շուշան Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Սյուզան Մարգարյանը, Ժաննան, Մհերը, Զարուհի Բաբայանը, Արմինկան, Ինգա եւ Անուշ Արշակյանները, այլք:

«Ինձ համար քննարկման ենթակա չէր. երբ իմացա, սիրով համաձայնեցի մասնակցել, որովհետեւ մեր հայ երեխաներն իսկապես շատ տաղանդավոր են, եւ նրանց պետք է օգնության ձեռք մեկնենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշան Պետրոսյանը:

«Հաճախ եմ մասնակցում բարեգործական նախագծերի, բայց այս մեկն այլ է, քանի որ գիտեմ' հաստատ ծառայելու է իր նպատակին' ի տարբերություն այլ ծրագրերի, որոնք հաճախ այլ նպատակներով են օգտագործվում»,- ասաց երգիչ Մհերը:

Նշենք նաեւ, որ իմանալով նախագծի մասին' շատ անհատներ են միացել եւ իրենց օժանդակությունը ցուցաբերել երեխաներին հովանավորելու գործում: Երեկոյի ընթացքում հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաեւ տեսանյութեր մանկատան տնօրենների եւ այլ մարդկանց մասնակցությամբ, ովքեր առնչվելու են «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ի առաջիկա աշխատանքներին:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661401/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 773 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նունե Եսայան, Ավո Խալաթյան, Արամ Խաչատրյան, Երեւան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0