Շաբաթ, 20.04.2024, 03:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Բարեգործական համերգ՝ հանուն հիվանդի կյանքի փրկության
18:17
Բարեգործական համերգ՝ հանուն հիվանդի կյանքի փրկության
Բարեգործական համերգ
Հուլիսի 29-ին ժամը 19:00-ին Կոմպոզիտորների տան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ: Ծրագրում կհնչեն հայկական ժողովրդական ու դասական հայկական երաժշտություն, ինչպես նաև հանրամատչելի ու գուսանական երաժշտություն:

Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտաս, Առնո Բաբաջանյան,Սայաթ Նովա և ժողովրդական երգերի կատարումներ: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է «Մամասյու» բարեգործական ֆոնդին:

Համերգի մասին տեղեկատվությունը տարածվել է Facebook սոցիալական ցանցում բացված խմբի միջոցով:

Բարեգործական համերգից ստացված գումարով համերգի նախաձեռնողները պատրաստվում են գնել «Հերցեպտին» թանկարժեք դեղամիջոցը, որն անհրաժեշտ է կրծքագեղձի չարորակ ուռուցքով տառապող մի կնոջ բուժման համար: Խմբում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեղորայքի մի սրվակի արժեքն է 3000 ԱՄՆ դոլար:

Կազմակերպիչները կոչ են անում մեր հայրենակիցներին՝ մասնակցել բարեգործական համերգին, ինչպես նաև հնարավորության դեպքում գումար փոխանցել բարեգործական ֆոնդին:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/27/herceptin/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 822 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կոմպոզիտորների տան համերգասրահ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0