Հինգշաբթի, 25.04.2024, 22:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 21 » Բարեկամավանում նոր մատուռ է օծվել
13:46
Բարեկամավանում նոր մատուռ է օծվել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ
Երեկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի օծումը: Մատուռի կառուցումը հովանավորել է ծննդով բարեկամավանցի, ներկայումս ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ Ցոլակ Միքայելյանը:

Մատուռի օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Ավելորդ չէ նշել, որ Բարեկամավան համայնքում մինչ օրս չկար գործող սրբավայր:

Ուրախալի է, որ հեռավոր այս գյուղակն ունեցավ աղոթատեղի: Եւ վերջին շրջանում Տավուշի մարզի մի շարք համայնքներում օծվել են նոր մատուռներ ու եկեղեցիներ: Սակայն մյուս կողմից ցավալի է, որ անտերության են մատնվել միջնադարյան եկեղեցիները, որոնցից Տավուշի անտառներում բազմաթիվ են: Նրանց պատերին կանաչ խոտ է բուսնում, փլվում են տանիքներն ու սյուները:

Իսկ օրինակ 10-13-րդ դարերում կառուցված Մակարավանք վանական համալիրը, որը համեմատում են  Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ, փլվում է անձրեւներից: "Անկախը” նյութեր է պատրաստում Տավուշի եկեղեցիների ներկայիս վիճակի մասին, եւ առանձին հոդվածներով կներկայացնի ընթերցողի ուշադրությանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան


Աղբյուր`http://ankakh.com/2011/08/139355/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 885 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ, Բարեկամավան գյուղ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0