Շաբաթ, 20.04.2024, 13:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկում է
15:07
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկում է
Բազե
Օգոստոսի 20-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի ''Բազե-2011'' ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ: Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։

Հավաքին կմասնակցեն ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը, սփյուռքը, պետական և ոչ պետական բուհերը, քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ոստիկանության ակադեմիան ներկայացնող ջոկատներ։ Ձևավորվել են նաև հաշմանդամների և սկաուտների ջոկատներ: Երեք ճակատներում ընդհանուր առմամբ կմրցեն 42 ջոկատներ։

Այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են 7 գործիչներ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), որոնց հոբելյանական տարին նշում ենք 2011թ-ին։


Աղբյուր`http://www.mamul.am/am/news/731/%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A5-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 800 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բազե, Արցախ, Ջավախք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0